18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

8-րդ հարկից ընկած աղջիկը տեղափոխվում է հիվանդասենյակ

Հունվարի 3-ի երեկոյան Հերացի համալսարանական կլինիկա է հոսպիտալացվել 8-րդ հարկից վայր ընկած  երիտասարդ աղջիկ, ծանր վիճակում` բազմակի կոտրվածքներով,  ոսկրաբեկորներով  վնասված ողնուղեղով։ Անհրաժեշտ գործիքային և լաբորատոր   հետազոտություններից անմիջապես հետո նյարդավիրաբույժներն աղջկան  վիրահատել են։ Վիրահատությունն  անցել է հարթ։ Հետվիրահատական շրջանում աղջկա վիճակը կայունացել  է, պարզ գիտակցության է եկել։ Վերջույթների թուլությունը պայմանավորված է ողնուղեղի վնասվածքով։

Հիվանդն այսօր կտեղափոխվի նյարդավիրաբուժության բաժանմունք։ Բժիշկների համատեղ ջանքերով  հաջողվեց փրկել 24-ամյա աղջկա կյանքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ