Երևանում քննարկել են գրիպի բուժման հնարավորությունները
Առողջապահության համաշախարհային կազմակերպության աջակցությամբ Երևանում կազմակերպված գրիպի տարեկան աշխատաժողովին մասնակցել են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի վարակաբանները և համաճարակաբանները: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
Միջազգային փորձագետը ներկայացրել է եվրոպական տարածաշրջանում գրիպի համաճարակային իրավիճակը, 2015-2016 թվականների գրիպի սեզոնի առանձնահատկությունները։ Միաժամանակ տվյալնել են ներկայացվել Մերձավոր արևելքի շնչառական համախտանիշի և գրիպի նոր ենթատեսակով (գրիպի Ա տեսլի H7N9 ենթատեսակ) պայմանավորված` համաճարակային իրավիճակի և դրանց զարգացման միտումները:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են գրիպի 2014-2015 թվականների սեզոնի ընթացքում իրականացված աշխատանքները` անդրադառնալով նաև նախորդ սեզոնի ընթացքում առաջացած բոլոր խնդիրներին և հիմնահարցերին։ Ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարության մասնագետի և փորձագետի կողմից տրված լուծումները՝ 2015-2016 թվականների գրիպի սեզոնի ժամանակ դրանցից խուսափելու համար:
Քննարկվել են նաև գրիպի դետքային համաճարկաբանական հսկողության վերաբերյալ հարցեր: Հայ մասնագետները հանդես են եկել զեկույցներով, որոնք բավարար գնահատական են ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետի կողմից:
Աշխատաժողովի ընթացքում արվել են մի շարք առաջարկություններ։ Համաձայն դրանց առանձին բժշկական կազմակերպություններում կստեղծվի գրիպի և սուր շնչառական վարակների տվյալների էլեկտրոնային բազա, որում հետագայում կընդգրկվեն հանրապետության բոլոր բուժհաստատությունները։ Քննարկվել են նաև գրիպի համաճարակաբանական հսկողության համակարգը և բուժման առկա հնարավորությունները կատարելագործելու հարցեր: