08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

60 տոկոս դեղերի գները մնացել են անփոփոխ

Հայաստանի Հանրապետությունում գրանցված է շուրջ 4500 անվանում դեղ,  որոնցից ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են թվով 50 անվանում առավել լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գները:  Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ բանակցությունների և դինամիկ մոնիտորինգային աշխատանքների արդյունքում մենք կարողացել ենք  մայիս–նոյեմբեր ամիսների ընթացքում տեսնել դեղերի գների նվազում: Խոսքը գնում է 50 անվանում  դեղերի մշտադիտարկման մասին, որի արդյունքում հայտնաբերվել է` 60 տոկոս դեղերի գները մնացել են անփոփոխ, 34 տոկոս դեղերի գները նվազել են մինչև 30 տոկոս, 6 տոկոս դեղերի գները բարձրացել են մինչև 3 տոկոս:

Նրա տեղեկացմամբ` նոյեմբերին ևս իրականացվել է  նույն 50 անվանում դեղերի գների մշտադիտարկում: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի համեմատությամբ աղյուսակում ներառված դեղերի մանրածախ գները դեկտեմբերի առաջին շաբաթվա դրությամբ մնացել են անփոփոխ, բացառությամբ 6 անվանման, որոնց մանրածախ գները կրկին նվազել են:

Հաշվի առելով, որ դեղն առաջին հերթին սոցիալական նշանակության ապրանք է, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղարտադրող և ներմուծող կազմակերպությունների հետ շարունակական հանդիպումների ժամանակ հորդորում  է վարել դեղերի գները զսպող քաղաքականություն, որպեսզի քաղաքացիները ապահովվեն որակյալ, անվտանգ, արդյունավետ և մատչելի դեղերով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ