16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոր համագորածակցություն` առողջապահության ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի հրավերով դեկտեմբերի 13-15-ը  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թեհրան: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Դեկտեմբերի 13-ին կայացել է երկու երկրի առողջապահության նախարարների հանդիպումը: Քննարկման առանցքում են եղել հանրային առողջապահական ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև դեղերի արտադրության, արտահանման և ներմուծման, մասնագետների փոխայցելություններին,  հակահամաճարակային իրավիճակին, ինչպես նաև առողջապահական այլ արդիական հարցերի:

Նախարարները մեծապես կարևորել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու   հնարավորությունները:

Այցի շրջանակում ստորագրվելու է «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը կնպաստի Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես բնակչության առողջության բարելավմանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ