Առողջապահության նախարարությունը պատրաստվում է 2 ուղղաթիռ գնել
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն այսօր խորհրդարանում բյուջեի քննարկմանը բարձրացրեց մարզերում պետական բժշկական հաստատություններում համապատասխան նյութատեխնիկական բազա չունենալու խնդիրը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախարարությունն իր պետական բյուջետային միջոցներից վերջին տարիներին սարքավորումներ գրեթե ձեռք չի բերել, այդ սարքավորումները ձեռք են բերվել այլ միջոցներից: «Մարզային հիվանդանոցների մասով մենք շուտով գրեթե ոչ մի չվերանորոգված կլինիկա չենք […]





































