13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

13 քաղաքացի հյուրանոցի լողավազանում թունավորվել է, այդ թվում 7 երեխա

Երեւանում, այսօր՝ հունիսի 2-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «թունավորում՝ քլորից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել քաղաքացիներ։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված անձինք են՝ Երեւանի բնակիչներ՝ 37-ամյա Ալլա Մ.-ն, 14-ամյա Արմեն Մ.-ն, 14-ամյա Արսեն Մ.-ն, 33-ամյա Սարգիս Մ.-ն, 30-ամյա Հեղինե Հ.-ն, 10-ամյա Մնացական Հ.-ն, 7-ամյա Էլիզա Մ.-ն, 34-ամյա Ռոման Գ.-ն, 33-ամյա Մարգարիտա Հ.-ն, 17-ամյա Սուսաննա Գ.-ն, 15-ամյա Գոհար Գ.-ն, 10-ամյա Ժորա Գ.-ն եւ 1-ամյա Աշոտ Գ.-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ջրվեժ թաղամասում գործող «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրից, որտեղ լողավազանում լողալիս են եղել։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ