Ինչո՞ւ պետք է ամիսներ հետո իմանայինք, որ կենդանաբանական այգում տուբերկուլյոզի համաճարակ է եղել

Երևանի կենդանաբանական այգում վերջին ամիսներին տուբերկուլյոզից կենդանիների անկում է գրանցվել: Անասնաբույժ, համաճարակաբան Տիգրան Հակոբյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս խնդրին, ասաց՝ ոչ միայն կենդանաբանական այգում, այլև յուրաքանչյուր տնտեսությունում, որտեղ կենդանիներ կան, պետք է կատարել պրոֆիլակտիկ, կանխարգելիչ աշխատանքներ։ «Հինգ-վեց ամիս հետո նոր ԶԼՄ-ները մեզ տեղեկացնում են այդ մասին․ դա նորմա՞լ է։ […]