22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ պետք է ամիսներ հետո իմանայինք, որ կենդանաբանական այգում տուբերկուլյոզի համաճարակ է եղել

Երևանի կենդանաբանական այգում վերջին ամիսներին տուբերկուլյոզից կենդանիների անկում է գրանցվել:

Անասնաբույժ, համաճարակաբան Տիգրան Հակոբյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս խնդրին, ասաց՝ ոչ միայն կենդանաբանական այգում, այլև յուրաքանչյուր տնտեսությունում, որտեղ կենդանիներ կան, պետք է կատարել պրոֆիլակտիկ, կանխարգելիչ աշխատանքներ։

«Հինգ-վեց ամիս հետո նոր ԶԼՄ-ները մեզ տեղեկացնում են այդ մասին․ դա նորմա՞լ է։ Անասնաբույժը նախ պիտի կանխարգելի հիվանդությունը։ Տուբերկուլյոզը սոցիալական հիվանդություն է, ուստի պրոֆիլակտիկ աշխատանքներ պիտի կատարվեին՝ տարեկան երկու անգամ», – ասաց բանախոսը։

Ըստ նրա՝ կատարվածը նաև անուշադրության արդյունք է եղել։ Խոսելով հիվանդության մասին՝ բանախոսը նշեց՝ մարդը կարող է վարակվել կենդանուց։

«Համաճարակաբանության մեջ կարևոր նշանակություն ունի ախտորոշումը։ Լաբորատոր հետազոտություններից պակաս կարևոր չէ նաև պաթոլոգիաներին հետևելը, այսինքն՝ նորմալ բժիշկը պետք է զրուցի նաև կենդանիներին խնամողների հետ, որպեսզի պաթոլոգիաները ևս ուսումնասիրվեն։ Ես էլ չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է 5-6 ամիս հետո իմանայինք, որ կենդանաբանական այգում տուբերկուլյոզի համաճարակ է եղել։ Դա կարող է փոխանցվել նաև օդակաթիլային եղանակով․ այսինքն՝ ամենաուժեղ դիմադրողականություն ունեցող մարդն ու կենդանին էլ կարող են վարակվել հիվանդ կենդանիներից», -ասաց Տիգրան Հակոբյանը՝ համապատասխան մարմիններին հորդորելով ուշադրություն դարձնել այս խնդրին՝ ավելի լուրջ պրոբլեմների առաջ չկանգնելու համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ