24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր կառավարության օրոք արդեն ականատեսն ենք 2 կարևորագույն խնդրի. Դավիթ Պիպոյան

«Որպես մասնագետ ինձ համար շատ տարօրինակ է, որ սննդամթերքի անվտանգության գլուխը և դրույթները նոր կառավարության ծրագրում բացակայում են: Եթե մենք  գյուղատնտեսությունը գրում ենք, որպես ոլորտի առաջնահերթություն, ապա պարենային ապահովության բլոկում պետք է հստակ նշել, որ առանց սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծման, մենք պարենային ապահովության խնդիր չենք կարող նշել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

Ոլորտում առկա խնդիրներին անդրադառնալով, Պիպոյանն ասաց, որ ունենք բավականին հետաքրքիր պատկեր: «Եթե վերցնենք 10 տարվա ընթացքում սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները, ապա կտեսնենք, որ բոլոր խնդիրենը դեռևս մնացել են», -ասաց նա և  հավելեց, որ գուցե մի քանի շուկաներում իրականացվել են բարեփոխումներ, բայց ֆունդամենտալ խնդիրները դեռևս առկա են:

Մասնագետի խոսքով՝ ամենակարևոր բացթողումներից մեկը այն է, որ այս պահին մենք չունենք ռիսկի գնահատման ոլորտի լիազոր մարմին. «Բոլորս պետք է հասկանանք, որ այսօր մենք ունենք իրավիճակ, երբ արդեն իսկ ձևավորված կառավարության օրոք ականատես ենք եղել 2 կարևորագույն խնդրի, առաջինը մասսայական թունավորումն էր, իսկ երկրորդը արտահանման խնդիրն էր, որին անձամբ վարչապետը անդրադարձավ»:

Պիպոյանն ընդգծեց, որ մենք տարբերվում ենք այն երկրներից, որտեղ պետական ապարատը ղեվարար չունի, բայց ժամացույցի պես աշխատում են. «Հայաստանում ամեն ինչ անձնավորված է»,-հավելեց նա:

Առավել մանրամասն տեսանյութում.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ