Բանանի օգտակար հատկությունները
Բանանն օգտակար է առողջության համար, քանի որ պարունակում է սպիտակուցներ, վիտամինների մեծ պաշար, ինչպես նաև` այլ սննդարար նյութեր:
Ինչպես գրում է healthyfoodteam.com-ը` վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ բանանը օգնում է կարգավորել կանանց դաշտանային ցիկլը և ավելացնում է օրգանիզմի ուժը: Բանանը օրգանիզմը պաշտպանում է հիվանդություններից` հաշվի առնելով մանրաթելով հարուստ պարունակությունը: Ինչպես գրում է աղբյուրը` բանանը անչափ օգտակար է հետևյալ խնդիրների դեպքում և ավելի լավ ազդեցություն է ունենում, քան դեղահաբերը.
1. Բանանն էներգիայի մեծ աղբյուր է, այդ իսկ պատճառով մարզիկները շատ բանան են օգտագործում:
2. Բանանը պարունակում է ամինաթթուներ, որոնք օգնում են հանգիստ և երջանիկ զգալ, այն սթրեսից պաշտպանող հատկություն ունի:
4. Օրական մեկ բանան ուտելով՝ հիշողությունը կբարելավվի:
5. Բանանը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, նպաստում է հեմոգլոբինի բարձրացմանը և շատ օգտակար է սակավարյունություն ունեցող հիվանդների համար:
6. Բանանը կարող է կարգավորել օրգանիզմի հորմոնները:
7. Բանանը կարող է օգնել հղիներին, քանի որ նվազեցնում է առավոտյան սրտխառնոցի զգացողությունը և հավասարակշռում է արյան մեջ շաքարի մակարդակը:
8. Բանանը կանխում է ստամոքսի խոցի առաջացումը և հիանալիորեն վերահսկում է ստամոքսում արտադրվող թթուները:
9. Բանանի պարունակության մեջ առկա վիտամիններից 6-ը գլյուկոզա են պարունակում:
10. Առավոտյան մեկ բանանը կարող է կանխել փորկապությունը, քանի որ հարուստ է մանրաթելով: