20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Դարձյալ «պապիլոմա» -ն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է հայ-արգենտինական «ՖԱՅԴԵՔ Արմենիա» (FIDEQ Armenia) հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանին: Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը նախարարին փոխանցել է իրենց առաջարկը՝ Հայաստանում իրականացնել լայնածավալ գիտական հետազոտություն՝ պարզելու մարդու պապիլոմա վիրուսի տարածվածությունը Հայաստանում և այս առումով առկա ճշգրիտ պատկերը:

Հարցը հատկապես կարևորվում է հաճախ հնչող այն հարցի համատեքստում, որ Հայաստանում առկա վիճակը հստակ բնութագրող տեղեկատվություն չկա:

«ՖԱՅԴԵՔ Արմենիա» հիմնադրամը սեփական նախաձեռնությամբ է դիմել առողջապահական գերատեսչությանը՝ գիտական-ապացուցողական հետազոտություն իրականացնելու պատրաստակամությամբ: Հետազոտությունը կիրականացնի այս հիմնադրամը՝ Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության հետ գործակցությամբ (International Agency for Research on Cancer), Ֆրանսիա` Լիոն:

Առաջիկայում հիմնադրամի պատվաստանյութերի գծով տնօրենը կայցելի Հայաստան՝ մանրամասն քննարկելու հետազոտության իրականացման մեթոդաբանությունը, մեխանիզմները և ժամկետերը:

«ՖԱՅԴԵՔ Արմենիա» հիմնադրամը ղեկավարում է արգենտինահայ հայտնի վարակաբան Դանիել Ստամբուլյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ