Ցանկացած ներկրողի թույլ կտրվի դեղ ներկրել. նախարար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր բյուջեի քննարկման ժամանակ ասաց, որ իր համար երկու գերակա ոլորտ է առանձնացրել՝ առաջնային առողջության պահպանումը, որն ուղղված կլինի հիվանդությունների կանխարգելմանը, երկրորդ` ուռուցքաբանությունը, որ կանխարգելեն, նաև բուժեն:
Դեղերի ոլորտում, նախարարի խոսքով, երկու խնդիր կա: «Նախ` զուգահեռաբար դեղերի ներմուծման խնդիր է եղել, երբ արտադրողից ներկրողը ներկրել է դեղը, և մյուս ներկրողները չեն կարողացել ներկրել: Հիմա կա կառավարության որոշում, որ լավ չի գործել, որը հիմա նորն է շրջանառվում` ցանկացած պայմաններն ու պահանջները ապահովելու դեպքում ցանկացած մարդու, ցանկացած ներկողի թույլ տրվի դեղ ներկրել, իհարկե` վերահսկողությամբ: Դա բերելու է շուկայում մոնոպոլիաների վերացման, իրականում թեև մոնոպոլիաներ դեղերի ոլորտում չեն եղել` զուտ անձնավորված, կան խոշոր ներկրողներ`3-4, բայց ամեն մեկն իր խմբաքանակը ներկրում է, և հիմա ցանկացածը կարող է բերել»,- ասաց նախարարը:
Նա հայտնեց, որ մտադիր են նաև դեղերի ԱԱՀ-ն վերացնել, որը կհանգեցնի գների նվազման: