20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Առողջապահության նախարարությունը պատրաստվում է 2 ուղղաթիռ գնել

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն այսօր խորհրդարանում բյուջեի քննարկմանը բարձրացրեց մարզերում պետական բժշկական հաստատություններում  համապատասխան նյութատեխնիկական բազա չունենալու խնդիրը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախարարությունն իր պետական բյուջետային միջոցներից վերջին տարիներին սարքավորումներ գրեթե ձեռք չի բերել, այդ սարքավորումները ձեռք են բերվել այլ միջոցներից:

«Մարզային հիվանդանոցների մասով մենք շուտով գրեթե ոչ մի չվերանորոգված կլինիկա չենք ունենա, շենքային պրոբլեմով մարզային հիվանդանոց չենք ունենալու», – ասաց նա:

Նախարարի խոսքով՝ չենք կարող ունենալ անթիվ հիվանդանոցներ, որովհետև այդ դեպքում որակ չի լինի: «Աշխարհում այսպիսի պրակտիկա գոյություն ունի, որ անհասանելի վայրերում ոչ թե հիվանդանոցներ են սարքում, որ մարդիկ օգտվեն այլ ուղղաթիռ են գնում: Ես այդ հարցը բարձրացնելու եմ և մեկի տեղը երկու հատ ուղղաթիռ ենք գնելու: Այս հարցը քննարկել ենք ԱԻ նախարարի հետ, փորձելու ենք լուծել այն»,- եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ