18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Վաղ գարունն ու բեղմնավորման ցածր հավանականությունը. գիտնականների վերջին եզրահանգումը

Վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն` տղամարդկանց սերմնահեղուկի որակը բարձրանում է ձմռանը եւ վաղ գարնանը: Իսրայելցի գիտնականների պնդմամբ` հենց այդ պատճառով էլ ձմեռային սեզոնին բեղմնավորվելու հավանականությունը բարձրանում է, գրում է “The Daily Mail”-ը: Գիտնականները հետազոտել են անպտղությունից բուժվող ավելի քան 6 հազար տղամարդկանց սերմնահեղուկները: Պարզվել է, որ սպերմատազոիդների նորմալ քանակությամբ սերմնահեղուկն արտադրվում է հենց ձմեռային սեզոնին` հաշվի […]

Ամերիաբանկը տարեսկզբից արդեն նվիրաբերել է մոտ 55 մլն ՀՀ դրամ, որն ուղղվել է երեխաների առողջության վերականգնմանը

Ամերիաբանկի ամփոփ տեղեկատվությունն իր ԿՍՊ գործունեության վերաբերյալ Մարտի 9, 2019թ. Ամերիաբանկը, ամփոփելով 2018թ. ընթացքում իր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (ԿՍՊ) ռազմավարության ներքո իրականացրած աշխատանքները, ներկայացնում է արդյունքները: Հաշվետու տարում Բանկի կողմից բարեգործական, սոցիալական և աջակցության նպատակներով հատկացվել է 94,2 մլն ՀՀ դրամ, որի գերակշիռ մասն ուղղվել է առողջապահության և կրթության ոլորտների աջակցմանը, համապատասխանաբար՝ 64 մլն ՀՀ […]

Առողջապահության նախարարը պնդում է՝ ծխախոտը պետք է թանկանա /տեսանյութ/

«Ծխախոտային արտադրատեսակների դեմ պայքարը ցանկացած երկրում տնտեսապես շահավետ է, այդ թվում նաեւ Հայաստանում: Ծխախոտի գնի բարձրացման միջոցով հավելյալ ակցիզը բերում է եւ սիգարետի սպառման իջեցման եւ հավելյալ հարկերի»,- ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` արձագանքելով Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի այն դիտարկմանը, որ տնտեսական շահերը […]

Կրկնակի ստանդարտներ են, որոնք կրկին անգամ հարվածելու են քաղաքացիների գրպաններին, փոքր և միջին բիզնեսին

Ծխելը վնաս է առողջությանը: Հաշվի առնելով վերը նշված անհերքելի փաստը, պետք է ասեմ, որ համակարծիք եմ առողջապահության նախարարի այն պնդման հետ, որ պետք է ծխախոտի հարկային դրույքաչափը կազմի ոչ թե 2000 , այլ 8000 ՀՀ դրամ: Ծխախոտի հարկային դրույքաչափի, իսկ հետևաբար նաև գնի բարձրացումը ունի ապացուցված էֆեկտիվություն ծխելու դեմ պայքարի գործում, ուստի ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչների […]

Ինչո՞ւ պետք է թանկացնել ծխախոտը. Արսեն Թորոսյանը բացում է փակագծերը

Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ ծխելը թողածների և չսկսածների շրջանում։ Երբ ես խոսում եմ ապացուցողական քաղաքականության մասին, նկատի ունեմ նաև նման հետազոտությունները։ Այն կատարվել է 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից։ Հետազոտության անվանումն է՝ Ծխախոտային արտադրատեսակների հարկերի բարձրացման բաշխիչ ազդեցության գնահատումը Հայաստանում․ ծախս արդյունավետության ընդլայնված վերլուծության […]

Հանուն ինչի՞ է Արսեն Թորոսյանը դուրս գալիս Նիկոլ Փաշինյանի դեմ. Ժողովուրդ

Կառավարության երեկվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնվել էր, մեղմ ասած, աննախանձելի վիճակում. կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, ստիպված էին Թորոսյանի համար տնտեսագիտության տարրական հիմունքների կարճատեւ դասընթաց կազմակերպել` ձեռքի հետ էլ նախատելով ու «երեսով տալով» այդ ոլորտում նախարարի գիտելիքների մակարդակը: Արսեն Թորոսյանը առողջ ապրելակերպ ապահովելու շրջանակներում փորձում է մի կողմից ծխելու դեմ […]

Ձերբակալվել է Հայաստանի առողջապահության նախկին փոխնախարարը

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը:  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հիշեցնում է, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի […]

Ճապոնիան ոսկրածուծի վնասվածքների բուժման նոր մեթոդ է մշակում

Տոկիոյի Կեիո համալսարանի հետազոտողների խումբը, որը դիմել է Ճապոնիայի առողջապահության նախարարությանը՝ թեստի անցկացման համար՝ օգտագործելով ողնուղեղի վնասվածքների բուժման նոր մեթոդը, կսկսվի հիվանդների հավաքագրումն այս աշնանից: Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել աշխարհում առաջին կլինիկական հետազոտության անցկացմանը, որի ընթացքում արհեստականորեն ստացված ցողունային բջիջները կօգտագործվեն բուժելու համար ողնուղեղի վնասվածքների պատճառով շարժողական ֆունկցիաների կորստով  տառապող հիվանդներին: Տոկիոյի Կեիո […]

Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը ներկայացրել է փետրվար ամսվա հաշվետվությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը ներկայացրել է փետրվար ամսվա հաշվետվությունը: Փետրվար ամսվա ընթացքում «Սիթի օֆ Սմայլ» («Ժպիտների քաղաք») հիմնադրամը 53 երեխաների և երիտասարդների օգնել է անցնել լաբորատոր զննում, ստանալ անհրաժեշտ դեղորայք և այլ բժշկական միջամտություններ։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ աջակցում են, որ միասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի