18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վաղ գարունն ու բեղմնավորման ցածր հավանականությունը. գիտնականների վերջին եզրահանգումը

Վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն` տղամարդկանց սերմնահեղուկի որակը բարձրանում է ձմռանը եւ վաղ գարնանը: Իսրայելցի գիտնականների պնդմամբ` հենց այդ պատճառով էլ ձմեռային սեզոնին բեղմնավորվելու հավանականությունը բարձրանում է, գրում է “The Daily Mail”-ը:

Գիտնականները հետազոտել են անպտղությունից բուժվող ավելի քան 6 հազար տղամարդկանց սերմնահեղուկները: Պարզվել է, որ սպերմատազոիդների նորմալ քանակությամբ սերմնահեղուկն արտադրվում է հենց ձմեռային սեզոնին` հաշվի առնելով այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են սպերմատազոիդների շարժման արագությունը եւ անկանոնության մակարդակը:

Իսկ ահա գարնան վերջին այս ցուցանիշները պարբերաբար իջնում են, այդ պատճառով էլ երեխաների մեծամասնությունը ծնվում է աշնանը, ենթադրում են գիտնականները: Սերմնահեղուկի` հենց ձմռանը բարձր որակ ունենալու պատճառը գիտնականները դեռեւս չեն պարզել, սակայն ըստ մի տարբերակի` սերմնահեղուկի վրա վատ է ազդում բարձր ջերմաստիճանը: 

Բեղմնավորման հետ խնդիրներ ունենալու պատճառներից են նաեւ տղամարդկանց նստակյաց կենսակերպը, շրջակա միջավայրի վնասակար գործոնները, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ճարպերով հարուստ սննդամթերքների պահանջը:

Կանանց մոտ հիմնականում խնդիրներ առաջանում են տարիքի պատճառով` 30 տարեկանից հետո, ինչպես նաեւ ճարպակալումից: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ