15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Այս անգամ վարչապետի ո՞ր ասածն է մտահոգել Արմեն Աշոտյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապաքաղաքական, բայց կարևոր. Կառավարության երեկվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում բուհերի խոշորացում իրակացնելու խնդրին: Հարցը իրոք խիստ կարևոր է, բազմիցս ասել եմ, որ մեր երկրում չկա համապատասխան գիտամանկավարժական, հետազոտական և ենթակառուցվածքային ներուժ այդ քանակությամբ պետական և մասնավաոր բուհեր ունենալու համար, ինչը ուղղակիորեն ազդում […]

Ես հավատում եմ այս համակարգին. Ա. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում ներդրված ներառական կրթության համակարգը հարյուրավոր երեխաների է արդեն տվել ավելի լավ ապագայի հույս և հիմք: Դպրոցից է սկսվում բարի հասարակություն կառուցելու այն գաղափարախոսությունը, որը դրված է ներառականության հիմքում: Հասարակության ամեն անդամ պետք է ստանա իր կարիքին համապատասխան ծառայություն, այդ թվում՝ կրթության բնագավառում: Իհարկե, պետք է մշտապես կատարել […]

Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները չեն գործի

Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 20-ը մանկապարտեզներում ստիպված է հայտարարել արձակուրդ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:   «Սիրելի՛ համաքաղաքացիներ, հասկանում եմ, որ այս որոշումը կարող է դժկամությամբ ընդունվել որոշ, հատկապես՝ աշխատող ծնողների կողմից, սակայն հավատացնում եմ, որ այն ընդունելիս առաջնորդվել ենք նախ և առաջ երեխայի լավագույն շահով, […]

Բուհերը պետք է մտածեն միավորվելու մասին. ԿԳ նախարար

«Բուհերն իրենց բյուջեների մեծ մասը համալրում են ուսանողների վարձավճարների հաշվին, որն էլ իր հերթին ազդում է կրթության որակի վրա: Ոչ պետական բուհերի հետ կապված ունենք որոշակի ծրագրեր. մենք պետք է գույքագրենք՝ ինչպիսի բուհեր ունենք, որովհետև որքանով էլ որ դրանք մասնավոր են, սակայն անմիջական ազդեցություն ունեն կրթության որակի վրա: Իսկ պետությունը, որը կրթական քաղաքականության կազմակերպիչն է, […]

Դուք հիմա ինձ ստիպում եք, որ ես դա անեմ. ԿԳ նախարար

Եթե ես մտահոգություն հայտնեմ, դրանով կմիջամտեմ բուհերի աշխատանքին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտահոգություն չունի՞, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն է նշանակվել «Նո՛ր Հայաստան, նո՛ր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը: «Դուք հիմա ինձ ստիպում եք, […]

Արայիկ Հարությունյանը կոչ է անում

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ անելով զերծ մնալ աշխատակիցներին որոշակի բանկեր ուղղորդելուց: «Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ […]

Բուհերում արդեն ունենք շատ վատ պատկեր, զգալի պակաս է ընդունվողների թիվը. ԿԳ նախարար

Բուհերում արդեն ունենք շատ վատ պատկեր, զգալի պակաս է ընդունվողների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Բուհերը, ըստ էության, բավականին լուրջ խնդիրներ են ունենալու, բայց նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ բուհերը ունեցել են հնարավորություն այս ճգնաժամին պատրաստվելու, ըստ էության միջոցներ չեն ձեռնարկել դրա համար և […]

Պետք է անենք հնարավորը, որ գիտությունը վերադառնա բուհեր. Ա. Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների տնօրեններ: Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել բուհի հետ կապված խնդիրները, լսել կողմերի առաջարկներն ու դիտողությունները: «Առկա […]

Ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին. ԿԳՆ կից հասարակական խորհուրդը քննարկում է ունեցել

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը:  Նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը նախ շնորհավորել է խորհրդի նոր անդամներին, որոնք ընդգրկվել էին աշխատակարգով սահմանված ժամկետներում իրականացված ռոտացիայի արդյունքում:  «Վերջին շրջանում կրթության ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, և բոլոր այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված […]

Ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին

2017 թվականին հանրակրթական դպրոցներում գերազանցության մեդալների հավակնորդներից 82%-ն է ստացել ոսկե մեդալ, 2018թ.-ին՝ 47%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ «Առաջիկա տարիներին ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին, որպեսզի վստահությունը կրթական համակարգի նկատմամբ բարձրացնենք և հնարավորություն ունենանք քննարկելու դպրոցական գնահատականներով ԲՈՒՀ ընդունվելու առաջարկները», – գրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի