24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս անգամ վարչապետի ո՞ր ասածն է մտահոգել Արմեն Աշոտյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապաքաղաքական, բայց կարևոր.

Կառավարության երեկվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում բուհերի խոշորացում իրակացնելու խնդրին:

Հարցը իրոք խիստ կարևոր է, բազմիցս ասել եմ, որ մեր երկրում չկա համապատասխան գիտամանկավարժական, հետազոտական և ենթակառուցվածքային ներուժ այդ քանակությամբ պետական և մասնավաոր բուհեր ունենալու համար, ինչը ուղղակիորեն ազդում է կրթության որակի վրա:

Նախարար աշխատած տարիներին մեր թիմին հաջողվել էր 2009 թվականին 90-ից ավել մասնավոր բուհերի թիվը 2015-ին հասցնել շուրջ 30-ի, ինչը էլի շատ էր: Միաժամանակ օրենսդրական հիմքով ԿԳՆ դաշտ էի բերել նաև բժշկական կրության մասնավոր հաստատությունները, բայց ամբողջությամբ լուծել խնդիրը չեմ հասցրել:

Սակայն երեկվա նիստին վարչապետի բերած օրիանկների մասով մտահոգ եմ:

Դիվանագիական ակադեմիան և Արդարադատության ակադեմիան հետդիպլոմային կրթության հաստատություններ են, որոնք շարունակական կրթության և մասնագիտական վերապատրաստումների հնարավորություն են ստեղծում ոլորտի մասնագետների համար:

Երկուսն էլ հիմնադրվել են և աշխատել են ԵՄ աջակցությմաբ: ԵՊՀ համապատասխան ֆակուլտետների և այս ակադեմիաների գործառույթները չեն հակադրվում, այլ մեկը մյուսի շարունակությունն են:

Կարծում եմ, արտաքին գործերի, արդարադատության, կրթության և գիտության նախարարները պետք է միասին պարզաբանեն հարցը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ