21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Բաց նամակ

Հարգելի պրն. Հարությունյան, Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցին (ֆիզմաթ դպրոց) պատկանող անշարժ գույքի մի մեծ հատվածում ուսումնական գործունեություն է իրականացնում «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատությունը: Վերջինս վճարովի դպրոց է, որի ղեկավարը ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի կինն է` Սուսաննա Թամարյանը: Ֆիզմաթ դպրոցը ներկայացնելու կարիք չկա. այն ավելի քան […]

Տղանե´ր, շատ շուտով ձեզ պարացնելու ենք… չթուլանաք հանկարծ ու մի´ հաբռգեք….

ՀՀ ԳԱԱ  Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան հանրագրում գրառում է արել, որում արտահայտում է իր վրդովմունքը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և  փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հանդեպ. «Երեկ առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իմ բացակայելու հանգամանքից, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք […]

Կրթության նախարարը պարալիզացրել է. Իրատես

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնավարումից ի վեր չի հանդիպել նախարարության վարչությունների ու բաժինների աշխատակիցների հետ: «Նա ոչ միայն նախարարության ընդհանուր աշխատակազմի, նույնիսկ վարչության ու բաժինների ղեկավարների հետ չի հանդիպել: Կարևորագույն բոլոր հանդիպումներին ու քննարկումներին միայն նախարարն ու իր մտերիմ երկու փոխնախարարներն են մասնակցում: Նախարարության աշխատանքը պարալիզացված է, աշխատակիցները չգիտեն` ինչպես աշխատել, ինչով առաջնորդվել»,-ասաց […]

Վերջապես

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան հանրագրում գրառում է կատարել. «Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը: Մեզ եկող դիմումներից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտի նկատմամբ կա մեծ ուշադրություն, կան բազմաթիվ գաղափարներ, որոնք խնդրում եմ քննարկել այդ գաղափարների հեղինակների հետ, երբ ձեզ դիում են այդ հարցով»: […]

ԿԳ նախարարը կոչ է անում

Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը:  Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։  «Մեզ եկող դիմումներից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտի նկատմամբ կա մեծ ուշադրություն, կան բազմաթիվ գաղափարներ, որոնք խնդրում եմ քննարկել այդ գաղափարների հեղինակների հետ, երբ […]

Ապշել կարելի է, թե ինչ աստիճանի է այդ երիտասարդն ատում հայրենասիրությունը. Իրավունք

Կրթության եւ գիտության ; նախարարությունը պատրաստվում Է փակել Հայաստանի շուրջ 70 դպրոց­ներում գործող «Պատանի երկրա­պահ» ակումբները: Այս մասին տեղե­կացրել է ԿԳ նախարար Արայիկ Հա­րությունյանը’ ասելով, որ ամեն տարի կառավարության պահուստային գու­մարներից այդ ակումբների ու ճամ­բարների համար հատկացվել Է մոտ 130 միլիոն դրամ: Ապշել կարելի է, թե ինչ աստիճանի է այդ երիտասարդն ատում հայրենասիրությունը: Մանրամասներին ծանոթացեք […]

Քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ: Հարուցված 13 քրեական գործերից 5-ը վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, 4-ը՝ յուրացմանը, 2-ը՝ կաշառք ստանալուն, 1-ը պաշտոնեական լիազորություններն անցնելուն և ևս 1-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն: Հափշտակված գումարի չափը կազմում է 15.897.584 ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր քրեական գործով ձեռնարկվում են […]

Անպայման խնդրեք, թող ցույց տան արտոնագիրը, այլապես կարող է փաստի առաջ կանգնեք

ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանին մտահոգելու տեղիք է տվել բազմաթիվ դպրոցների արտոնագրի ունենալ–չունենալու խնդիրը։ Ֆեյսբուքյան իր էջի միջոցով նախարարը հորդորել է ծնողների երեխաներին 1–ին դասարան տանելուց ուշադիր լինել այդ կարևոր հարցի նկատմամբ։ Նա մասնավորապես գրել է.  «Սիրելի ծնողներ, Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար: Ներկայում […]

«Քայլ արա, գնա գործի՛դ…»

Արարատյան բակլավրիատի ծրագրում աուդիտի արդյունքները հաշվի առնելով՝ ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարարը հատուկ հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ նախկինում իր արած քաղաքական հայտարարություները եղել են անհիմն ու անպատասխանատու… «Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր հպարտ քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ Արարատյան բակլավրիատի ծրագրում աուդիտի արդյունքներին անհամբեր սպասողներին և Արարատյան […]

Եթե «իրողություն է փոխվել». Այբ կրթական հիմնադրամի հայտարարությունը

Այսօր` կառավարության շենքից դուրս գալիս, լրագրողների հարցերին պատասխանելով, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է 2018 թ․ մայիսի 21-ի  N 373-Ա հրամանով  ««Այբ» կրթական հիմնադրամում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրության» որոշ արդյունքներ, բարձրաձայնել թվեր, տվել մեկնաբանություններ: Հայտնում ենք,  որ «Այբ» կրթական հիմնադրամը նշված ուսումնասիրության նախնական կամ վերջնական որևէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված