26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարց Արայիկ Հարությունյանին. պատրա՞ստ եք

Հայոց ցեղասպանության պատմության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ԿԳ նախարարի և փոխնախարարի հետ գրանցված միջադեպին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դեմոյանը գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ իր բացակայության ընթացքում ԿԳ նախարարն ու փոխնախարը ներխուժել են իր աշխատասենյակ:

Նա խոստացել էր այդ պաշտոնյաների մասին ուշագրավ բացահայտումներ անել:

Դեմոյանի 5 հարցերն ուղղված ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին,  ներկայացնում ենք ստորև.

«1. Ինչու՞ մեկ ամսվա ընթացքում ժամանակ չունեցաք հանդիպելու ու ստեղծված իրավիճակը համատեղ քննարկելու իմ առաջարկներին պատասխանելու համար:

2. Արդյո՞ք տեղյակ էիք, որ Հովհաննես Հովհաննիսյանը հենց ձեր անունից էր հոխորտում ոստիկանների միջոցով ինձ դուրս հանել թանգարանից: 

3. ԿԳՆ իրավաբանական վարչության պետը նախորդ շաբաթ ինձ հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մի քանի դրվագով խախտվել են իմ իրավունքները: Դուք կիսու՞մ եք այդ տեսակետը:

4. Արդյո՞ք ճիշտ եք համարում որևէ մեկի սենյակ մուտք գործելը առանց թույլտվության կամ որևէ մեկի ներկայության:

5. Պատրա՞ստ եք արդյոք մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել ցանկացած վայրում, այս հիմնախնդիրներին անդրադառնալու և բոլոր հարցերին պատասխանելու համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ