10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետեւից

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 22 քրեական գործ: Դրանցից 16 գործ վերաբերում է դպրոցների, 4 գործ՝ մանկապարտեզի տնօրեններին, 2 գործ՝ ԲՈՒՀ-ի […]

Նոր կառավարությունը պետք է բացատրի

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը անդրադառնալով Գիտության պետական կոմիտեի նախագահի վերանշանակմանն ասաց, որ  այստեղ պետք է լիներ որոշակի սկզբունքային և թափանցիկ մոտեցում: «Պետք է բացատրություն լինի՝ ինչու որոշվեց ԲՈԿ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանին աշխատանքից հեռացնել, իսկ Գիտության պետական կոմիտեի նախագահին պահել, երբ մենք բոլորս գիտենք, որ երկու հաստատություններից էլ եղել են դժգոհություններ»,-ասաց […]

Վստահեք Նիկոլ Փաշինյանին եւ սպասեք

«Մենք պետք է վստահության քվե տանք այն մարդկանց,  ովքեր նշանակում են պաշտոնյանների», -այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքով՝ թե ԲՈԿ-ի և թե ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահը նշանակվել են վարչապետի կողմից, և մենք պետք է սպասենք՝ տեսնելու համար, թե ինչպես են դրսևորովում այս […]

Բոլորս շոկի մեջ ենք այդ նշանակումից. Հրապարակ

Երեկ ԲՈՀ նոր նախագահը՝ Սմբատ Գոգյանը, թեեւ ասել էր. «Ես դեռ չեմ պաշ­տոնավարում՝ երկուշաբթի օրվանից», բայց օրվա ընթացքում գնացել էր նոր աշխատավայր: Թերթի տեղեկություններով՝ այս պահին նրա դոկտորականը ԲՈՀ-ի «սեղանին» է, եւ, փաստացի, նորանշանակ ու կրեատիվ ղեկավարը պետք է «քննի»-հաստատի ինքն իր դոկտորակա­նը, որը երկու շաբաթ առաջ է հանձնել ԲՈՀ-ին: Հանձնելու պահին, ասում են, սկանդալ է […]

Խոսքս ուղղում եմ ՀՀ վարչապետին. տեղյա՞կ է նա այս ամենին

Նորանշանակ ԿԳ նախարարի կողմից «Այբ»-ի և Արարատյան բակալավրիատի (ԱԲ) մասին կատարված հակասական արտահայտությունները և անհամաչափ հարձակումները դարձել են հասարակության լայն քննարկման առարկա և վերածվել «Այբ» դպրոցի ու «Այբ» հիմնադրամի գործունեության անվճար գովազդի: Ամեն ինչ սկսվեց պետբյուջեից ինչ-ինչ էլիտար դպրոցների և ինչ-որ հոգևորականների կատարված հատկացումներից, աուդիտից, աուդիտը չսկսած` աուդիտի արդյունքները հայտարարելուց, հետո էլ պարզվեց աուդիտ չէ, […]

Նյարդերից թույլերին՝ չդիտել. ԲՈՀ-ի նոր նախագահը /ֆոտո/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ի որոշմամբ Սմբատ Գոգյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ( ԲՈՀ) նախագահ: Սմբատ Գոգյանը նախկինում եղել է Ծարավ Աղբյուր փողոցի համատիրության նախագահ:    Լուսանկարները՝ Hayeli.am-ի

Դպրոցի տնօրենը՝ մեղադրյալի աթոռին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ռ.Ազիզյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին։                 2018 թվականի մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել […]

Բոլորս ցնցված ենք՝ ձեւից, մոտեցումից. սա կադրային ջարդ է. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը։ Այս պաշտոնին նշանակվել է Սմբատ Գոգյանը։ Նա մասնագիտությամբ մաթեմատիկոս է, սակայն գիտական շրջանակներում նրան չեն ճանաչում։ Ինչպե՞ս է հեռացվել պաշտոնից ԲՈՀ նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը՝ այս մասին չգիտեն ո՛չ նրա նախկին ենթակաները, ո՛չ էլ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմում, ուր զանգահարել են կոմիտեի աշխատողները՝ փորձելով […]

Սա խայտառակություն է

Սա խայտառակություն է: Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է: … Անգամ արտերկրյա գրանտերի հաստատման համար էր ատկատ ուզում: Եվ Arayik Harutyunyan-ը չի ընդունել այն գիտնականին, ով պատրաստ էր պատմել, թե ինչպես (որքան, երբ ու ինչի համար) էր Սամվել Հարությունյանը անձամբ իրենից կաշառք ուզել: Հ.Գ. Սամվել Հարությունյանը նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի