24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վստահեք Նիկոլ Փաշինյանին եւ սպասեք

«Մենք պետք է վստահության քվե տանք այն մարդկանց,  ովքեր նշանակում են պաշտոնյանների», -այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով՝ թե ԲՈԿ-ի և թե ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահը նշանակվել են վարչապետի կողմից, և մենք պետք է սպասենք՝ տեսնելու համար, թե ինչպես են դրսևորովում այս երկու անձնինք:

ԲՈԿ-ի նորանշանակ նախագահ Սմբատ Գոգյանի մասով Խաչատրյանն ընգծեց, որ նա այն եզակիներից, է, ով մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայում շահել է ոսկե մեդալ. «Նման մեդալ շահող մարդիկ կարող են հեշտությամբ գնալ և ապրել արտերկրում, բայց Սմբատը մնացել է և շարունակում է իր գործունեությունը ծավալել  Հայաստանում»,-նշեց նա:

Միաժամանակ բանախոսն ընդգծեց՝ ինքը չի կարող կանխատեսել, թե Սմբատ Գոգյանը  ԲՈԿ-ի  ինչպիսի նախագահ կլինի. «Ես վստահ եմ, որ Սմբատը այնքան սկզբունքային մարդ է, որ նախ և առաջ աշխատանքից ազատման դիմում կգրի, քան կոռուպցիոն գործարքների մեջ կներքաշվի»:

Հիշեցնենք, Սմբատ Գոգյանի նշանակումը քննադատությունների ալիք է բարձրացրել սոցցանցերում մասնավորապես վերջինիս ֆեյսբուքյան լուսանկարների առնչությամբ: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ