15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ես Վիգեն Սարգսյանի ստատուսները կարդալու ժամանակ չունեմ. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում այսօր կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր։ «Ես էս ազգից գլուխ չեմ հանում։ Մի տեղ ասում են սեւ ու սպիտակ թող լինի, մի տեղ […]

ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ  հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ:             Այսօր անմոռանալի օր և կյանքի մի նոր շրջափուլի սկիզբ է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, ովքեր […]

Կանեմ առավելագույնը՝ մանկավարժներին աջակցելու համար.ԿԳ նախարար

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկիրն ապրում է մի նոր իրավիճակում, ուր գիտելիքն ու կրթությունը վերստին դառնում են կարևորագույն արժեք: Եկել է գիրք կարդացողի, մտածողի ժամանակաշրջանը: Ժամանակակից աշխարհում գիտելիքի և կրթության կարևոր բաղադրիչը […]

ԿԳ նախարարը հարկ չի համարել օրհնություն ստանալ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամեն տարի Գիտելիքի եւ դպրության օրվա նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսն իր նստավայր է հրավիրում կրթության ոլորտի աշխատողներին եւ օրհնում։ Ամեն տարի հանդիսավոր պայմաններում կրթության եւ գիտության նախարարը, համակարգի ղեկավարները, տնօրենները, մանկավարժները նոր ուսումնական տարվա շեմին ստանում են կաթողիկոսի օրհնությունը, սակայն այս տարի ԿԳՆ ղեկավար կազմը որոշել է բոյկոտել այս արարողությունը։ Մայր […]

Աշակերտներին այլևս չի արգելվի իրենց հետ հեռախոս տանել դպրոց. ԿԳ նախարար

Դպրոցներում դասաժամերի ընթացքում հեռախոսներն արգելելու որոշում և արգելք չկա: «Ֆեյսբուք»-ում հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Ֆրանսիայում օրենք են ընդունել, որ դպրոցներում դասաժամերի ընթացքում պետք է արգելել հեռախոսները: Շատ ծնողներ և ուսուցիչներ դիմում էին ինձ, թե ինչու մեր երկրում էլ նույնը չի կիրառվում: Ֆեյսբուքում մի գրառում արեցի, որպեսզի […]

Արայիկ Հարությունյանից ակնկալում էինք հրապարակային ներողության հայցում

Ինչպես տեղյակ եք, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Երևան քաղաքի դպրոցների տնօրենների հետ, որի ժամանակ Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը բարձրացրեց դպրոցներում օտար լեզուների դասավանդման ցածր մակարդակի հարցը, որին հաջորդեց նախարարի, մեղմ ասած, ոչ կոռեկտ պատասխանը: Որպես համաուսանողական միություն՝ մենք քննադատում ենք այդպիսի վարքագիծը: Մեր խորին համոզմամբ անընդունելի է […]

Մի կողմից համատարած ներառականություն են մտցնում, մյուս կողմից երեխաներին խայտառակող ՝ համակարգ

Այս ընթացքում ամենաէական ձեռքբերումն այն է, որ կան քաղաքական փոփոխություններ կրթության ոլորտում, խոսք է գնում այն մասին, որ տնօրեններին կամ ուսուցիչներին պարտադիր կերպով կուսակցական դարձնելը պետք է բացառվի, սա շատ կարևոր խնդիր էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ ամփոփելով ԿԳ նախարարի 100 օրվա գործունեությունը։ Մյուս դրական ձեռքբերումը, ըստ նրա, […]

Ինչո՞ւ է Փաշինյանը ֆրանսերեն սովորում. Ժամանակ

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինտենսիվ ֆրանսերեն է սովորում՝ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ իր ողջույնի խոսքը ֆրանսերենով արտասանելու համար: Իհարկե, այդքան կարճ ժամկետում Փաշինյանը դժվար թե կարողանա ֆրանսերեն սովորել, սակայն գոնե կկարողանա սահուն արտասանել ողջույնի խոսքը: Չի կարող չէ՞ ֆրանկոֆոն երկիր համարվող երկրի վարչապետը չտիրապետել ֆրանսերենին»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ֆորմայի մեջ երեխային մտցնելով չէ, որ պետք է կարգապահություն ապահովենք դպրոցներում. ԿԳ նախարար

Ինչպես միասնական հագուստի կարգը որոշելու պարտադրանք չկա , այնպես էլ չպետք է լինի  սեւ ու սպիտակ կրելու պարտադրանք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Մոսկվայի տանը, Երեւանի հանրակրթական դպրոցների  տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց ԿԳ նախարար  Արայիկ Հարությունյանը։ Ընդգծեց՝ սա միանշանակ է եւ որեւէ ծնող, որ չի ցանկանա, որ իր երեխան կրի միանման հագուստ, պետք […]

Կարևոր է տեսնել՝ ինչ փոխվեց հենց երիտասարդների կյանքում. Աշոտ Բլեյան

Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ոչ թե հեղափոխություն, այլ քաղաքական սերնդափոխություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը: «Մեր տղաները, մեր աղջիկները մեր աչքի առաջ եկան ու գրավեցին հրապարակը, քաղաքական հրապարակը: Այս ընթացքում բաց թողնվեց կարևոր բան՝ մասնակիցը, որը իրականացրեց ամեն ինչ: Մենք շարունակում ենք կենտրոնանալ 100 օր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի