23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի կողմից համատարած ներառականություն են մտցնում, մյուս կողմից երեխաներին խայտառակող ՝ համակարգ

Այս ընթացքում ամենաէական ձեռքբերումն այն է, որ կան քաղաքական փոփոխություններ կրթության ոլորտում, խոսք է գնում այն մասին, որ տնօրեններին կամ ուսուցիչներին պարտադիր կերպով կուսակցական դարձնելը պետք է բացառվի, սա շատ կարևոր խնդիր էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ ամփոփելով ԿԳ նախարարի 100 օրվա գործունեությունը։

Մյուս դրական ձեռքբերումը, ըստ նրա, այն է, որ կրթության բյուջեի կրճատումներ չեն լինելու, ինչպես նախկինում էր նախատեսվում, թեկուզև էական աճ էլ այս տարի չի լինելու, սակայն այն, որ չի կրճատվում, արդեն հույս է ներշնչում, որ հետագայում ավելացում կլինի։

«Այս ընթացքում ֆեյսբուքյան ցանցում դպրոցական համազգեստի, մաքրության, բջջային հեռախոսների վերաբերյալ քննարկումներ էին գնում։ Ինձ համար դա ամենակարևոր հարցը չէ, կարևորն այն է, որ մենք ստացել ենք ծանր ժառանգություն այս ոլորտում, և էական է, թե որտեղից պետք է սկսենք բարեփոխել, որովհետև եթե սխալ տեղից սկսենք՝ կարող է ավելի վատանալ իրավիճակը։»,- նշեց նա։

Սերոբ Խաչատրյանն ասաց, որ այստեղ մի խնդիր կա՝ նախարարությունը հայտարարում է, որ արդյունքների համար դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները պետք է պատասխան տան։

«Սա, կարծում եմ, սխալ է, քանի որ երեխաների առաջադիմության վրա բազմաթիվ գործոններ են ազդում, իսկ մենք ասում ենք՝ թողե՛ք միայն ուսուցչի ու տնօրենի գործոնը, սակայն երեխայի սոցիալական, հոգեբանական վիճակը, դպրոցի վիճակն ազդում են երեխաների վրա։ Եվ նույնիսկ ամենալավ ուսուցիչը չի կարող ապահովել լավ արդյունք»,- ընդգծեց Խաչատրյանը։

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ