11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես Վիգեն Սարգսյանի ստատուսները կարդալու ժամանակ չունեմ. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում այսօր կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր։

«Ես էս ազգից գլուխ չեմ հանում։ Մի տեղ ասում են սեւ ու սպիտակ թող լինի, մի տեղ ասում են սեւ ու սպիտակ չլինի»,–կատակեց նա։

Հարցին, թե ծանո՞թ է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով նա արձագանքել է Մարությանի հայտարարությանը, նախարարը շեշտեց. «Ես Վիգեն Սարգսյանի ստատուսները կարդալու ժամանակ չունեմ»։

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ Հայկ Մարությանն արդեն իսկ պարզաբանում տվել է, «լրացուցիչ պարզաբանումների կարիք, իր կարծիքով, չկա»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ