Այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնվի ևս 2 շախմատի դպրոց
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, հանրակրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Հատկանշվել է, որ կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը և ապահովված է բնականոն ուսումնական գործընթացը: Զեկուցվել է նաև որ շարունակվում են անակնկալ ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ և մանկապարտեզներ: […]





































