07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԿԳ նախարարը շրջաբերական է ուղարկել մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առնչությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով համապատասխան հանձնարարականներով բացառել ուսումնական հաստատություններում Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում պարտադրված դրամահավաքի դրսևորումները: ՀՀ ԿԳՆ ենթակայության դպրոցների տնօրենները ևս ստացել են համապատասխան հանձնարարականներ:

Լ. Մկրտչյանն անցկացրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա են եղել նախարարության ստորաբաժանումների ու առանձնացված կառույցների պատասխանատուները: Նախարարը խորհրդակցությունը սկսել է հանրապետությունում ընթացող կառավարման ոլորտի բարեփոխումներով պայմանավորված համակարգային նոր մշակույթի կարևորմամբ. “Սահմանադրության փոփոխություններից հետո մեր պետությունը թևակոխել է պետական համակարգի փոփոխությունների ակտիվ փուլ, որն   ենթադրում է կառավարման  ավելի […]

ԿԳՆ մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Տեղեկացնում եմ, որ աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչը և ընդունվել է: Facebook-յան իր էջում ԿԳՆ մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը գրել է. «Շնորհակալությունս եմ հայտնում Արմեն Աշոտյանին կրթության համակարգում աշխատելու հնարավորության և մարդկային ջերմ վերաբերմունքի համար, հատուկ շնորհակալություն իմ շատ սիրելի լրագրողներին համատեղ կառուցողական աշխատանքի համար: Հաջողություն եմ մաղթում ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին ու […]

Նորանշանակ ԿԳ նախարարը ներկայացվել է նախարարության աշխատակազմին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: Վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Վարչապետը տեղեկացրել է, որ Արմեն Աշոտյանը մինչ […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:

Սուրիկ Խաչատրյանը միաձայն ընտրվեց

Փետրվարի 20-ին Գորիսի պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի Կառավարման խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստը վարում էր ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Օրակարգում դրված առանցքային հարցերից էր ԳՊՀ-ի Կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրության հարցը: Առաջադրվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունը: Խորհրդի անդամների փակ գաղտնի քվեարկության […]

Գեղագիտության ազգային կենտրոնը անվանակոչվել է Հ. Իգիթյանի անունով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ԿԳՆ «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կենտրոնի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի անունով կոչելու վերաբերյալ: Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել հայտնի գեղագետ, արվեստաբան, հասարակական-քաղաքական գործիչ Հենրիկ Իգիթյանի ներդրումը Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադրման և զարգացման գործում, ինչպես նաև գեղարվեստական կրթության ասպարեզում ունեցած […]

Մահացել է պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը

Մահացել է աղբյուրագետ, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը: «Մեր երիտասարդությանն ավելի մեծ համբերություն եմ ցանկանում: 16-րդ դարի բանաստեղծ Սիմեոն Ապարանցու խոսքերով եմ դիմում մեր երիտասարդին՝ կարևորը չվհատվեք: Մի կորցրեք հույսի թելը: Կգան նոր գարուններ, կգան նոր ժամանակներ: Մի հեռացեք Հայաստանից, մնացեք այնտեղ, որտեղ գտնվում է հայերի սրբության սրբոցը՝ Սուրբ Էջմիածինը: Նրա շուրջը համախմբվենք»,-հարցազրույցներից մեկում […]

Վարչապետն ընդունել է դպրոցականներին

Գիրք նվիրելու օրվա և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է հանրապետության մի քանի դպրոցների աշակերտների: Կառավարության ղեկավարին այցելելու՝ օրվա խորհրդին համահունչ նախաձեռնությունը դպրոցականներինն էր. նրանք շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին Գիրք նվիրելու օրվա առթիվ, հատվածներ արտասանել տարբեր գրողների ստեղծագործություններից և վարչապետին գրքեր են նվիրել: Իր հերթին շնորհավորելով երեխաներին օրվա առթիվ՝ Հովիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի