22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սուրիկ Խաչատրյանը միաձայն ընտրվեց

Փետրվարի 20-ին Գորիսի պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի Կառավարման խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Նիստը վարում էր ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Օրակարգում դրված առանցքային հարցերից էր ԳՊՀ-ի Կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրության հարցը: Առաջադրվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունը: Խորհրդի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն ԳՊՀ-ի Կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին ցուցաբերած վստահության համար ՝ Սուրիկ Խաչատրյանը կարևորեց ԳՊՀ-ի ռազմավարական դերը տարածաշրջանում` ներկայացնելով համալսարանի ստեղծման դժվարին ճանապարհը, ինչպես նաև ավելացրեց, որ ավելի լուրջ և հեռանկարային ծրագրեր կան համալսարանի գիտական և մշակութային կյանքի զարգացման համար:

«Մեր առջև դրված խնդիրները հստակ են, որոնց լուծման համար միասնական և արդյունավետ աշխատանք է պահանջվում: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մեծ ձեռքբերումներ կունենանք»,- նշեց Սուրիկ Խաչատրյանը:

2015թ. կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկան ԳՊՀ-ի պրոռեկտոր Զ. Գրիգորյանը և գլխավոր հաշվապահ Ռ. Թապտուղյանը: ԳՊՀ-ի առաջիկա անելիքների և խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ ռեկտորի պաշտոնակատար Ա. Ղուկասյանը:
Կարևորվեց համալսարանի «Գիտական տեղեկագիր» ունենալու հարցը: Առաջիկայում աշխատանքներ կտարվեն նաև համալսարանում ասպիրանտական կրթություն ներդնելու ուղղությամբ:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի փետրվարի 17-ի որոշմամբ փոփոխություն էր կատարվել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմում:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ