22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության զարգացման շոգեքարշը. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  աշխատանքային հանդիպում է ունեցել “Այբ” կրթական հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում “Այբ”-ի ներկայացուցիչները նախարարին  ներկայացրել են “Արարատյան բակալավրիատի”  և Կրթության գերազանցության ազգային ծրագրերը:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է, որ Արարատյան բակալավրիատը ստեղծվել է որպես միջազգային բակալավրիատի ազգային ծրագիր, որն այս պահին դիտվում է  պետական կրթական չափորոշչին համապատասխանող փորձնական-այլընտրանքային կրթական ծրագիր՝  գերազանցության համաշխարհային կրթական պլատֆորմների հենքով /համարժեք a-level մակարդակին/:  “Այբ” կրթական հիմնադրամի մշակած Արարատյան բակալավրիատը հայալեզու ծրագիր է, որն ունի ազգային կարևոր առանձնահատկություն: Նախարարին զեկուցվել է, որ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն` Արարատյան բակալավրիատի արդյունքների ճանաչման վերաբերյալ:

Կարևորելով ծրագրի գաղափարը՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է  գերազանցության ծրագրի դերակատարումը կրթության  համակարգի զարգացման գործում. “Շատ կարևոր է, որպեսզի մենք Գերազանցության ազգային ծրագրի հիմքում դնենք հետևյալ գաղափարական սկզբունքը` գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության համակարգի զարգացման շոգեքարշը: Այն անպայման պետք է կարողանա իր հետևից տանել ողջ համակարգը, որպեսզի ծառայի իր  հիմնական նպատակին: Գերազանցության ծրագրի սահուն  ինտեգրումն ընդհանուր հանրակրթության համակարգ պետք է  նպաստի ընդհանուր հանրակրթության մակարդակի բարձրացմանը, որը պակաս կարևոր չէ, քան գերազանցության գաղափարը: Ծրագրի շուրջ պետք է ապահովենք մասնագիտական փոխհամաձայնություն, որպեսզի այն դառնա լուրջ հնարավորություն կրթության  զարգացման համար”,-  շեշտել է նախարար Լևոն Մկրտչյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև  գերազանցության կենտրոն-դպրոցների ընտրության, ֆինանսավորման, քննությունների արդյունքների ճանաչման և համադրելիության խնդիրներին:

Քննարկման  արդյունքում նախարար Լևոն Մկրտչյանը հանձնարարել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի իրավական դաշտի համապատասխանության պահանջները, ինչպես նաև  կմշակի Գերազանցության ազգային ծրագրի իրագործման փորձնական դպրոցների ընտրության  չափանիշները:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ