06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

«Մարդիկ եթե տեսնեն՝ շահույթ ունեն այդ գործից, անպայման, դրանով զբաղվելու են»

«Իհարկե, մարզը մեծ հնարավորություն ունի անասնաբուծության զարգացման բնագավառում: Մենք շարունակելու ենք հեռավոր արոտավայրերի ջրարբիացման ծրագրերը, բայց որպեսզի անասնապահությունը Սյունիքում լրջորեն զարգանա, անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ զգան իրենց աշխատանքի արդյունքը, կարողանան վաճառել: Եվ այս առումով, պետք է շատ լուրջ աշխատանքներ ծավալել կաթի վերամշակման ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ: Պետք է ներդրողներ գտնել և, միգուցե առաջին հերթին, Սիսիանի տարածաշրջանում: […]

Նախագահը հյուրընկալել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ուսանողական կազմակերպության՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»-ի խորհրդի անդամներին, ովքեր Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հրավերով Երևանում մասնակցում են «Կառավարման նոր մոդելների ներդրումը Արևելյան գործընկերության երկրներում» խորագրով հավաքին: Այս մասին հայտնում են նախագահականը: Հանրապետության Նախագահը ողջունել է Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին Հայաստանում և հույս հայտնել, որ երևանյան […]

Արմեն Աշոտյանը մեկնել է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 10-ին  աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել, որտեղ հանդիպումներ և քննարկումներ կունենա Հայաստան-ԵՄ համագործակցության, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ և Հորիզոն 2020 ծրագրերի շուրջ: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:

Հայ բժիշկների բարձր անունն ու բարի համբավը ճանաչված է աշխարհում. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 95-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: ՀՀ նախագահի հրամանագրերով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը […]

Մայրաքաղաքում ամբողջությամբ լուծվել է գրադարանների նորոգման խնդիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2012թ.-ից սկսած մայրաքաղաքում լայնածավալ աշխատանքներ սկսեցին քաղաքապետարանի ենթակայության գրադարանների նորոգման ու հիմնանորոգման ուղղությամբ: Հետևողականորեն կյանքի կոչվող ծրագրի շրջանակում ընթացիկ տարում, տասնամյակների դադարից հետո, ամբողջությամբ լուծում ստացավ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 19 գրադարանների, 18 մասնաճյուղերի, ինչպես նաև 3 պահոցների նորոգման խնդիրը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Բացի այս, վերջին տարիների […]

Ո՞ր դեպքում ուսուցիչը կարող է օգտվել սոցփաթեթից` բուժման նպատակով

Henaran.am-ը պարբերաբար բողոքներ է ստանում ուսուցիչներից, ովքեր չեն կարողանում նախատեսված սոցփաթեթի գումարի հաշվին հոգալ իրենց բուժման ծախսերը, ինչն ամրագրված է օրենքով: Ուսուցիչներից մեկը, օրինակ, ով աշխատում է մարզի դպրոցում, ասաց, որ, տևական ժամանակ բուժում է ստացել մայրաքաղաքի մասնավոր պոլիկլինիկաներից մեկում, շուրջ 480 հազար դրամի ծախս է արել, բայց պոլիկլինիկային ոչ մի դրամ չի կարողացել փոխանցել […]

Ռեկտորը հերքում է. Ժամանակ

«Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը երեկ հերքեց, որ համալսարանի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանին բուհի տարածքում, ըստ լուրերի, ՀՀԿ-ական «այո»-ականները ծեծի են ենթարկել սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու համար։ «Միջադեպը բացարձակ կապ չունի սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ, ինչպես նաև Մանկավարժական համալսարանի հետ։ Կապն այնքանով է, որ տեղի է ունեցել Մանկավարժական համալսարանին հարող տարածքում և ոչ թե համալսարանի ներսում», […]

Օմբուդսմենը` Աշոտյանին

Որպես Օմբուդսմենի աշխատակազմի պաշտոնական արձագանք՝ վերջինիս գրասենյակը ներկայացնում է քաղաքացի Բեթղեհեմ Արաբյանի ֆեյսբուքյան գրառումը` առանց որեւէ լրացուցիչ մեկնաբանության. «Հիմա էլ Աշոտյանին անցնեմ, ինչքան ասում եմ չանդրադառնամ, չի լինում… չիջնելով իր մակարդակին բավականին քիչ կասեմ. Աշոտյանն անդրադառնալով ՄԻՊ-ի հրապարակմանը` սարսափելի պայմաններում գտնվող թիվ 16 հատուկ դպրոցին, ասում է. «Այդ դպրոցը ԿԳՆ ենթակայության էր, և մենք գիտեինք այդ […]

Վերաբնակեցումը հիմնավոր է միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ կարգի վթարային ճանաչված ու արդեն ապամոնտաժված շենքի  փաստացի բնակիչներին բնակարանների փոխհատուցման ծրագրով արդեն հատկացվել են նոր բնակարաններ:Երևանի քաղապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է նույն շենքում  փաստացի չբնակվող բնակիչների հետ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Մինչ շենքի քանդումը այդ շենքում տվյալ քաղաքացիների փաստացի չբնակվելու փաստն ապացուցված է […]

Երաժշտական դպրոցին հավելյալ գումար է հատկացվել

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Ա. Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով: Երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով կառավարության նախկինում ընդունած որոշմամբ գումար էր հատկացվել, սակայն աշխատանքներն ավարտին հասցնելու և դպրոցը շահագործման հանձնելու նպատակով անհրաժեշտ է հատկացնել ևս 28 մլն դրամ: Մեկ այլ որոշմամբ էլ  30 մլն դրամ կհատկացվի  նույն մարզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի