06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ուսանողները կոռուպցիայից ավելի քիչ են խոսում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ներկայացվել  են ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացված «ՀՀ ուսանողների կենսաոճի և  Բոլոնիայի գործընթացի գնահատում» հետազոտության երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքները: Ներկայացնելով կատարված սոցիոլոգիական  ուսումնասիրության կարևորությունը՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հիմնական նպատակն այսօրվա ուսանողության իրական նկարագրի բացահայտումն է եղել. պարզելու նրա՝ կրթական բարեփոխումների ու քաղաքացիական ու հասարակական հարաբերությունների նկատմամբ […]

Այցելել են ԼՂՀ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են ԼՂՀ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Պատվիրակության անդամները եղել են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի միջնակարգ դպրոցում, որը կրում է  «Սասունցի Դավիթ» ջոկատի կազմում մարտնչած, դավթաշենցի  զոհված […]

Դպրոցից հետ են վերցնում

Գործադիրի որոշմամբ Արագածոտնի մարզի Ապարանի Վ.Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցից հետ է վերցվել սեփականության իրավունքով տրված մասնաշենքը, օժանդակ շինությունը և  նվիրաբերվել  Ապարան քաղաքային համայնքին՝ վերակառուցման և որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն օգտագործելու պայմանով: Ապարան քաղաքի մանկապարտեզի շենքը 1988թ. երկրաշարժի հետևանքով դարձել է 4-րդ աստիճանի վթարային և չի շահագործվում, իսկ համայնքի երկու մանկապարտեզները գործում են վարչական […]

Սիրիահայ ուսանողների ուսվարձավճարները կշարունակվեն փոխհատուցվել

Սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հանրություն ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, նրանց հիմնահարցերը շարունակում են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Ուսման վարձավճարի փոխհատուցումը սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկն է: Կառավարության որոշմամբ սիրիահայ ուսանողների 2015-2016թթ. ուստարվա վարձավճարի մասնակի փոխհատուցման համար պետբյուջեից կհատկացվի 24,656.0 հազ.  դրամ: Այս մասին հայտնեց կառավարության լրատվական ծառայությունը:

Հայաստանում կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ԵՄ դեսպան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական միության նորանշանակ դեսպան, Հայաստանում եվրոպական պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկուն: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը Հայաստանում դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ԵՄ-ի հետ արդյունեվետ համագործակցության շարունակականությանը և զարգացմանը: […]

Կրթությունը ոչ թե ծախսային, այլ ներդրումների ոլորտ է

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Համաշխարհային հմտություններ» մրցույթի շրջանակում ՀՀ մասնավոր հատվածի և ՄԿՈՒ ոլորտի համագործակցության լավագույն փորձի ներկայացումը: Միջոցառման սկզբում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները մասնակցել են մասնագիտությունների ցուցահանդեսին: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշել է, որ երկար տարիներ միջին մասնագիտական […]

Հայորդյաց տներ հաճախում են շուրջ հինգ հազար մանուկներ և պատանիներ

Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, Ուսուցչի օրվա կապակցությամբ ընդունեց Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների 140 մանկավարժների` ուղեկցությամբ Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Մանկավարժների անունից […]

Ժամանակակից բուհը չի կարող սահմանափակվել Հայաստանի աշխարհագրական տարածքում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը: Հոբելյանի առիթով ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծել է, որ ԵՊԲՀ-ն Հայաստանի բուհական համակարգի առաջատարներից է […]

Երկու համալսարաններ կգործես ևս 4 տարի

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին  և Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանին 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհվեց: Այսօր կայացած նիստում նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովը: Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրեց բուհի ուժեղ և թույլ կողմերը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի