01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԳԻՏԵՔ ՈՐ …

Ձմեռային օլիմպիական առաջին ոսկին գնաց Շվեդիա /ֆոտո/

Նախօրեին մեկնարկել են Ձմեռային օլիմպիական խաղերը՝ Պհենչյանում։ Այսօր արդեն հայտնի է օլիմպիական առաջին ոսկե մեդալակիրը։ Քիչ առաջ շվեդ մարզուհի Շարլոթ Կալլան նվաճեց Ձմեռային օլիմպիադա 2018-ի առաջին ոսկե մեդալը՝ սքիաթլոնում։  15 կմ մրցուղին նա անցավ 40 րոպե 44,9 վայրկանում։ Երկորդը նորվեգացի Մարիտ Բյորգենն էր /+ 7,8 վայրկյան/ եւ երրորդը ֆիննուհի Քրիստի Պարմակսոսկին էր /+10,1 վայրկյան/։

Անհավանական փրկություն․ դեռահասը հրաշքով է ողջ մնում /տեսանյութ/

Անհավանական փրկություն։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է նորվեգացի դպրոցականը վազելով փորձում փողոցն անցնել սլացող բեռնատարի անմիջապես դիմացով ու հազիվ է ողջ մնում։ Նրա փրկությունը վարորդի անհավանական ռեակցիայի ու նաեւ հրաշքի արդյունք է։

Յակուտիայում ջերմաստիճանը անցնում է -62 աստիճանը․ ինչպես են մարդիկ ապրում այնտեղ /ֆոտո, տեսանյութ/

Ռուսաստանում՝ Յակուտիայում, միշտ ցուրտ է։ Օրինակ, Յակուտիայի շրջանի Օյմյակոն գյուղում դպրոցի դասերը դադարեցնում են միայն եթե ջերմաստիճանը մինուս 52-ից ցածր է լինում։ Այս գյուղն աշխարհի ամենացուրտ վայրերից մեկն է, անցած տարի ջերմաչափը կոտրվել է, երբ ջերմաստիճանն անցել է -62 աստիճանը։  Այստեղ մարդկանց սառնարաններ պետք չեն։ Տեղի բնակիչների թարթիչները հաճախ սառցակալած են, սակայն կյանքն այստեղ աշխույժ է […]

Շատակեր պաշտոնյային՝ խոզի դիմակ, անօրեն իշխանավորին` ավանակի

Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանը և Ոստան ավանդական երգի, պարի համույթի ղեկավար, ազգագրագետ Գայանե Աբելյան-Բադալյանը: Թեման՝ Բուն Բարեկենդանի տոն, որի ժամանակ թագավորը ենթարկվում էր ծառաներին, սկեսուրը՝ հարսներին, ինչպես էին նշում հայերը իրենց ամենամեծ դիմակահանդեսը: Ասուլիսի ընթացքում ներկայացվեց տոնի խորհուրդը, սովորությունները և […]

«Հայոց ազգի օրեր»․ Բարեկենդան

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում […]

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է

Փերվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ-ից ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված գրառումից, որով առաջարկվում էր փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնությաննպատակն է համացանցի բոլոր հարթակներում հայերեն գրելը դարձնել բացառապես մեսրոպատառ: Նախաձեռնությանն այս տարիների ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, լուծված են նաև մեսրոպատառ հայերենով գրելու նախկինում առկա տեխնիկական խոչընդոտները: Նախաձեռնության անդամների […]

Քրիստոնյա Նժդեհ

Մինչև այսօր մեր հասարակության մեջ Նժդեհի ուսմունքի, հատկապես ցեղակրոնության վերաբերյալ գոյություն ունեն թյուր պատկերացումներ: Դրանց անհեթեթությունը ցույց տալու համար ցանկացանք գրել այս համեստ ակնարկը: Քանի որ Նժդեհը տասնամյակներ շարունակ հայրենիքում փակի տակ եղած հեղինակ է եղել, նրա աշխատություններն ու մտքերը նենգափոխել, սխալ են ներկայացրել նաև մերօրյա Հայաստանում: Խոսքը հատկապես վերաբերում է ցեղակրոնությունը քրիստոնեությանը հակադրելու անհեթեթությանը, […]

Երկինքը սեւացել է․ թռչունները խուճապ են առաջացրել /տեսանյութ/

ԱՄՆ Տեխաս նահանգում երկինքը սեւացել է հազարավոր թռչունների պատճառով։ Այս երեւույթը զբոսաշրջիկների մոտ խուճապ է առաջացրել, մինչդեռ տեղացիները արդեն սովորել են՝ այս հատվածը չվող ու հետ վերադարձող թռչունների խաչմերուկն է, ամեն տարի այս շրջանում այս տարածքում երկինքը սեւանում է։ 

Օրական ավելի քան 175,000 երեխա առաջին անգամ սկսում է օգտվել համացանցից՝ լրջագույն վտանգների հանդիպելով

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, օրական ավելի քան 175,000 երեխա առաջին անգամ մուտք է գործում համացանց, այն է՝ յուրաքանչյուր կես վայրկյանը մեկ մի երեխա։ Համացանցը այս երեխաներին մեծ հնարավորություններ է ընձեռում, բայց, միևնույն ժամանակ, վտանգում՝ հասանելի դարձնելով այնպիսի չարիքներ, ինչպիսիք են անպարկեշտ նյութերը, սեռական շահագործումն ու բռնությունը, կիբերբուլինգը և անձնական տվյալների ոչ տեղին կիրառումը։   «Ամեն օր հազարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի