22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԳԻՏԵՔ ՈՐ …

Երկար զգեստներից մինչեւ «մերկ» կոստյումներ․ ինչպես է փոխվել գեղասահորդուհիների հագուստը տարիների ընթացքում /ֆոտո/

Պհենչանում ընթանում են Ձմեռային օլիմպիական խաղերը, եւ դրանցից ամենագեղեցիկն ու տեսարժանը, անշուշտ, գեղասահքն է։ Օլիմպիադայի երկրպագուները անհամբեր հետեւում են գեղասահքի մրցումներին եւ իհարկե, հիանում գեղասահորդուհիների թե վարպետությամբ, թե գեղեցիկ հագուստներով։  Ահա թե ինչպես են փոխվել նրանց հագուստները 100 տարվա ընթացքում։   1924 թ․ Օլիմպիադա  Նախորդ դարի 20-ականներին գեղասահորդուհիները կրում էին երկարաթեւ բլուզներ, երկար կիսաշրջազգեստներ, գլխարկներ։ […]

Պհենչհան 2018, մեդալների հաշվարկ․ ովքեր են առաջատարները

Պհենչհանում շարունակվում են Օլիմպիական մրցումները, եւ ահա մեդալային հաշվարկը՝ այս պահի դրությամբ։ Երկրներից առաջատարը Գերմանիան է, ունի 4 մեդալ՝ 3 ոսկե եւ մեկ բրոնզե։ Երկրորդը Նիդեռլանդներն են՝ 5 մեդալով, 2 ոսկե, 2 արծաթե եւ մեկ բրոնզե։ Երրորդը մեդալային հաշվարկում առայժմ ԱՄՆ-ն է՝ 4 մեդալով՝ 2 ոսկե եւ մեկական արծաթե ու բրոնզե։ Ամենաշատ մեդալներ նվաճել են […]

Կործանված ինքնաթիռի հայ օդաչուն փորձառու էր /ֆոտո/

Նախօրեին Մոսկվայից Օրսկ թռչող ինքնաթիռը կործանվեց, ինչի հետեւանքով 71 հոգի մահացան։ Կործանված Ան-148 ինքնաթիռի երկրորդ օդաչուն ազգությամբ հայ էր։ Սերգեյ Ղամբարյանը, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մոսկվայում էր ապրում, 12 տարվա թռիչքային փորձ ուներ։ Համացանցում են հայտնվել նրա լուսանկարները։

Պհենչհան 2018․ ռուս գեղասահորդների թիմը արծաթե մեդալակիր դարձավ /ֆոտո/

Այսօր վաղ առավոտյան Պհենչհանում տեղի ունեցավ  գեղասահքի թիմային մրցումը։ Նշենք, որ յուրաքանչյուր երկրի մարզիկները ներկայացրին իրենց կարճ ու ազատ ծրագրերը։ Ընդհանուր հաշվարկով՝ Ռուսաստանի թիմը գրավեց երկրորդ տեղը, չնայած գեղասահորդուհիներ Եվգենիա Մեդվեդեւան եւ Ալինա Զագիտովան անկրկնելի ելույթներ ունեցան ու վստահ հաղթանակներ տարան։ Այդուամենայնիվ, ընդհանուր թիմային հաշվարկով հաղթեց Կանադայի հավաքականը։ Երկրորդ տեղում ռուսներն էին, երրորդը՝ ԱՄՆ ներկայացուցիչները։  

Քույրը պատվիրել է ավագ քրոջ սպանությունը՝ հանուն բնակարանի

ՌԴ Ռոստով քաղաքում քույրը պատվիրել է քրոջ սպանությունը՝ հանուն բնակարանի։ Քույրերը վաղ տարիքում կորցրել են քույրերին, ապրել են իրենց երեք սենյականոց բնակարանում։ Նրանց միջեւ տարիքային 10 տարվա տարբերություն է եղել, ավագ քույրը խնամել է փոքրին։  Սակայն մեծանալով՝ կրտսեր քույրը սկսել է անբարո կյանքով ապրել, տարբեր երկրպագուների է տուն բերել, ինչը ավագին դուր չի եկել։ Երբ […]

Ձմեռային օլիմպիադա-2017․ հայտնի է երկրորդ ոսկե մեդալակրի անունը

Քիչ առաջ Պհենչհանում ավարտվեց Ձմեռային օլիմպիական խաղերի բիաթլոնի մրցաշարը։ Գերմանիայի ներկայացուցիչ Լաուրա Դալմայերը սպրինտային մրցաշարում նվաճեց ոսկե մեդալը։ Նա 7,5 կիլոմետրը անցավ 21 րոպե 6,2 վայրկյանում։ Երկրորդը նորվեգուհի Մարտա Օլսբյուն էր /+24,2 վայրկյան/։ Երրորդը չեխուհի Վերոնիկա Վիտկովան էր՝ +25,8 վայրկյան։ 

Ձմեռային օլիմպիական առաջին ոսկին գնաց Շվեդիա /ֆոտո/

Նախօրեին մեկնարկել են Ձմեռային օլիմպիական խաղերը՝ Պհենչյանում։ Այսօր արդեն հայտնի է օլիմպիական առաջին ոսկե մեդալակիրը։ Քիչ առաջ շվեդ մարզուհի Շարլոթ Կալլան նվաճեց Ձմեռային օլիմպիադա 2018-ի առաջին ոսկե մեդալը՝ սքիաթլոնում։  15 կմ մրցուղին նա անցավ 40 րոպե 44,9 վայրկանում։ Երկորդը նորվեգացի Մարիտ Բյորգենն էր /+ 7,8 վայրկյան/ եւ երրորդը ֆիննուհի Քրիստի Պարմակսոսկին էր /+10,1 վայրկյան/։

Անհավանական փրկություն․ դեռահասը հրաշքով է ողջ մնում /տեսանյութ/

Անհավանական փրկություն։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է նորվեգացի դպրոցականը վազելով փորձում փողոցն անցնել սլացող բեռնատարի անմիջապես դիմացով ու հազիվ է ողջ մնում։ Նրա փրկությունը վարորդի անհավանական ռեակցիայի ու նաեւ հրաշքի արդյունք է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված