09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Երկար զգեստներից մինչեւ «մերկ» կոստյումներ․ ինչպես է փոխվել գեղասահորդուհիների հագուստը տարիների ընթացքում /ֆոտո/

Պհենչանում ընթանում են Ձմեռային օլիմպիական խաղերը, եւ դրանցից ամենագեղեցիկն ու տեսարժանը, անշուշտ, գեղասահքն է։ Օլիմպիադայի երկրպագուները անհամբեր հետեւում են գեղասահքի մրցումներին եւ իհարկե, հիանում գեղասահորդուհիների թե վարպետությամբ, թե գեղեցիկ հագուստներով։ 

Ահա թե ինչպես են փոխվել նրանց հագուստները 100 տարվա ընթացքում։

 

1924 թ․ Օլիմպիադա

 Նախորդ դարի 20-ականներին գեղասահորդուհիները կրում էին երկարաթեւ բլուզներ, երկար կիսաշրջազգեստներ, գլխարկներ։

1936 թ․

30-ականներին գեղասահորդուհիների հագուստն ավելի բաց է ու հարմարավետ, կիսաշրջազգեստները բավական կարճացել են։ Գլխարկները, դակայն, անպակաս են։

1948 թ․

Կրկին փոփոխություններն ակնհայտ են՝ շրջազգեստը ավելի է կարճացել, երկարաթեւ բլուզը կոճակներով վերնաշապիկի է վերածվել։

1956 թ․

Ահա թե ինչպիսին էին գեղասահորդուհի հագուստները 50-ականներին։

1964 թ․

Վերջապես գեղասահորդների հագուստը հնարավորինս հարմարավետ ու նորաոճ է դարձել։ Սակայն հիմնականում այս տարիներին սեւ կոստյումներով էին դուրս գալիս սահադաշտ։

1976 թ․

70-ականներին արդեն կոստյումներում հայտնվեցին գույներն ու դեկորները՝ փայլեր, քարեր։

1988 թ․

Գեղասահորդուհիների շորերը դարձան ավելի վառ, մարզուհիները սկսեցին առանձնանալ նաեւ իրենց հագուստներով։

1994 թ․

Շրջազգեստները այս տարիներին կտրուկ կարճացան։

2010 թ․

Այս շրջանում որոշում կայացվեց գեղասահորդների հագուստների վերաբերյալ՝ դրանք չպետք է ավելորդ ճչան լինեին եւ համապատասխանեին ընտրված երաժշտությանը։ 

2014 թ․ Զգեստները ավելի թափանցիկ ու կարճ դարձան։

 

Фото Первый канал.

Фото Первый канал.

Фото Первый канал.

Ահա թե ինչ էին կրում գեղասահորդուհիները այս տարի՝ քարեր, գույներ, էլեմետներ։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ