Կուզմինայի եռակի ոսկին, անհավանական Հանյուն ու Ստոխի թռիչքը․ օլիմպիական օրվա հերոսներն ու մեդալները /ֆոտո/
Փհենչհանում ավարտվեց օլիմպիական մրցումների 8-րդ օրը՝ լի վառ ու գեղեցիկ դրվագներով, հաղթանակներով ու հիասթափություններով։ Այսօրվա ընթացքում խաղարկվեց մեդալների 9 հավաքածու։ Առաջինը գեղասահքի տղամարդկանց մրցումն էր, որտեղ ճապոնացիները անկրկնելի էին։ Ոսկե մեդալը իր անհավանական ծրագրող նվաճեց Ճապոնիայի ներկայացուցիչ Յուձուրու Հանյուն։ Արծաթե մեդալը նույնպես Ճապոնիայինն էր՝ մենասահորդ Շոմա Ունոյի շնորհիվ։ Երրորդ տեղում Իսպանիայի ներկայացուցիչ Խավյեր Ֆերնանդեսն էր։ Այնուհետեւ մրցապայքարի […]