09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Փհենչհան 2018, օր 10-րդ․ մեդալային հաշվարկն ու օրվա չեմպիոնները /ֆոտո/

Փհենչհանում ավարտվեց օլիմպիական մրցումների 10-րդ օրը։ Այսօր խաղարկվեցին մեդալային երեք հավաքածու։

Առաջինը մեդալների համար պայքարի մտան տղամարդիկ Չմշկային սպորտ, 500 մետր մրցապայքարում։ Այստեղ ոսկին բաժին հասավ Նորվեգիայի ներկայացուցիչ Լորենցեն Հավարդին։ Երկրորդը Չհա Մին Գյուն էր՝  Հարավային Կորեայից, երրորդը՝ Գաո Տինյույը՝ Չինաստանից։

լորենսեն

Հաջորդը Բոբսլեյ, տղամարդիկ, երկտեղանի մրցույթն էր, որտեղ առաջինը Կանադայի հավաքականն էր, երկրորդը՝ Գերմանիայի եւ երրորդը՝ Լատվիայի։

1132130677

Եվ վերջապես, երրորդ մրցումն այսօր տղամարդկանց թիմային դահուկացատկն էր՝ մեծ ոստնակ LH։

Այստեղ ոսկե մեդալ նվաճեցին Նորվեգիայի մարզիկները։ Արծաթե մեդալը բաժին հասավ գերմանացիները, բրոնզե մեդալը՝ Լեհաստանի մարզիկներին։

1129861081

Ահա թե մրցութային 10-րդ օրվա ավարտին ինչպիսին է մեդալային հաշվարկը։

Առաջին տեղում Նորվեգիան է՝ 28 մեդալով՝ 11 ոսկե, 9 արծաթե եւ 8 բրոնզե։

Երկրորդը Գերմանիան է՝ 20 մեդալով՝ 10 ոսկե, 6 արծաթե եւ 4 բրոնզե։

Երրորդ տեղում է հայտնվել Կանադան՝ առաջ անցնելով Նիդեռլանդներին։ Կանադան ունի 17 մեդալ՝ 6 ոսկե, 5 արծաթե եւ 6 բրոնզե։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ