26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ …/վիդեո/

Այսօր՝ փետրվարի 19-ին,  Ամենայն հայոց բանաստեղծ, գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. Փետրվարի 19-ին, Լոռու Դսեղ գյուղում: Տարրական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև սովորել է Ջալալօղլու /այժմ` Ստեփանավան/ չորսդասյա ծխական դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և կարճ ժամանակ անց, դասընթացը չավարտած, աշխատանքի անցել Թիֆլիսի հոգևոր կոնսիստորիայում, ապա Կովկասի հայոց հրատարակչական ընկերության գրասենյակում: Սկսած 1883 թվականից` իր ամբողջ կյանքն անցկացրել է Թիֆլիսում, զբաղվել գրական-ստեղծագործական աշխատանքով և հասարակական գործունեությամբ: Թումանյանը վախճանվել է 1923թ. մարտի 23-ին Մոսկվայում: Նրա աճյունը տեղափոխվել է Թիֆլիս և թաղվել Խոջիվանքի գերեզմանոցում:

Նշենք նաեւ, որ ի պատիվ Թումանյանի ծննդյան օրվան` այսօր, փետրվարի 19-ին, Հայաստանում նշում են միմյանց գիրք նվիրելու տոնը:

Ներկայացնում ենք Թումանյանի քառյակներից մի քանիսը, որոնք ժամանակ չեն ճանաչում այսօր այժմեական են ավելի, քան երբեւէ:

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

* * *

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

* * *

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

* * *

Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ