Յակուտիայում ջերմաստիճանը անցնում է -62 աստիճանը․ ինչպես են մարդիկ ապրում այնտեղ /ֆոտո, տեսանյութ/
Ռուսաստանում՝ Յակուտիայում, միշտ ցուրտ է։ Օրինակ, Յակուտիայի շրջանի Օյմյակոն գյուղում դպրոցի դասերը դադարեցնում են միայն եթե ջերմաստիճանը մինուս 52-ից ցածր է լինում։ Այս գյուղն աշխարհի ամենացուրտ վայրերից մեկն է, անցած տարի ջերմաչափը կոտրվել է, երբ ջերմաստիճանն անցել է -62 աստիճանը։
Այստեղ մարդկանց սառնարաններ պետք չեն։ Տեղի բնակիչների թարթիչները հաճախ սառցակալած են, սակայն կյանքն այստեղ աշխույժ է ու բուռն։