Պատերազմից հետո ավիրված երկրում «Հայաստան» հիմնադրամը պետք է, ոչ թե կառավարության ծախսերը հոգա, այլ փախստականների համար տներ կառուցի․ Կարեն Վրթանեսյան
                        Տեղեկատվության անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Կարդում եմ. «Հայաստան» հիմնադրամն Ամանորի միջոցառումներ է անցկացրել Երևանի, մարզերի 1000-ից ավելի երեխայի համար»: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր իրագործելու համար։ Գորիս–Ստեփանակերտ մայրուղի, Վարդենիս–Մարտակերտ մայրուղի, ջրամատակարարում, գյուղատնտեսական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և այլն, և այլն։ Իհարկե, եղել են նաև սոցիալական ծրագրեր, բայց հիմնականում այսպես կոչված […]
                
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        



































