16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Նիկո՛լ, փաստորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը ևս հաստատում է, որ դու քո վարչապետության տարիներին ստել ես քո ժողովրդին. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նիկո՛լ, փաստորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը ևս հաստատում է, որ դու քո վարչապետության տարիներին ստել ես քո ժողովրդին: Խաբել ես, ասելով, որ Ղարաբաղյան կարգավորման սեղանին միայն տարածքների վերադարձն էր:
 
Ա՛յն, ինչ բանակցում էր Սերժ Սարգսյանի կառավարությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ՝ Արցախի կարգավիճակի հարցն էր, ինչը հաստատում է նաև Իգոր Պոպովը: Միայն կարգավիճակի հստակեցումից և կողմերի ճանաչումից հետո էր ակնկալվելու Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների ճակատագիրը, որտեղ Հայաստանին կապող միջանցքը ունենալու էր բոլորովին այլ կարգավիճակ և երաշխիքներ:
 
Փաստորեն, ըստ Իգոր Պոպովի, կարելի է ենթադրել, որ 2018թ-ից հետո քո մտցրած փոփոխությունները անհնարին են դարձրել խաղաղ կարգավորման որևէ տարբերակ, և հենց քո ղեկավարած Հայաստանն է հանդիսացել այս պատերազմի պատճառը: Իսկ թե ինչո՞ւ ես դու, քո իսկ նախաձեռնած պատերազմում գնացել միտումնավոր ձախողման ու այս խայտառակ կապիտուլիացիաի՝ դեռ պետք է պատասխանես»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ