02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատերազմից հետո ավիրված երկրում «Հայաստան» հիմնադրամը պետք է, ոչ թե կառավարության ծախսերը հոգա, այլ փախստականների համար տներ կառուցի․ Կարեն Վրթանեսյան

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Կարդում եմ. «Հայաստան» հիմնադրամն Ամանորի միջոցառումներ է անցկացրել Երևանի, մարզերի 1000-ից ավելի երեխայի համար»: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր իրագործելու համար։

Գորիս–Ստեփանակերտ մայրուղի, Վարդենիս–Մարտակերտ մայրուղի, ջրամատակարարում, գյուղատնտեսական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և այլն, և այլն։ Իհարկե, եղել են նաև սոցիալական ծրագրեր, բայց հիմնականում այսպես կոչված «հատուկ ծրագրեր» էին դրանք, երբ բարերարը հատուկ ասում էր, որ ուզում է, օրինակ՝ ֆինանսավորել այնինչ բուհի 10 լավագույն ուսանողի կրթաթոշակ։

Պատերազմից հետո ավիրված երկրում «Հայաստան» հիմնադրամը պետք է ոչ թե Ամանորի միջոցառումներ ֆինանսավորի, ոչ թե կառավարության ծախսերը հոգա, այլ, մաման գմփա, փախստականների համար տներ կառուցի ու լիքը ուրիշ բան անի։ Սրանց ուղեղն այդպես էլ պիառ-«բարեգործության» մակարդակից չբարձրացավ»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ