26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Օրակարգում պահեք բացառապես Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումն ու քրեական պատասխանատվության ենթարկվելու համազգային պահանջը

Պետական դավաճանների հանցավոր խմբակը ներքաղաքական օրակարգ է բերում մի շարք վիճահարույց և սկանդալային հարցեր, որոնք, իրենց պրիմիտիվ խելքով, պետք է քննադատության արժանանան Հայաստանի քաղաքական համակարգի կողմից, շեղեն մեր հասարակության ուշադրությունը Արցախը հանձնելու և 5000-ից ավել մեր տղերքին անխուսափելի մահվան ճիրաները ուղարկելու իրականությունից։
 
«Մեկ Հայաստան» կուսակցությունը, և անձամբ ես, գտնում է, որ այսօր Հայաստանում կա միայն մեկ օրակարգ. Նիկոլ Փաշինյանի և իր հանցավոր բանդայի անդամների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումն ու կալանավորումը։ Որևէ այլ օրակարգ չի ընդունվելու մեր կողմից և մենք հետևողականորեն պայքարելու ենք դավաճաններին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
 
Հ.Գ. Կոչ, հորդոր և պահանջ Հայաստանի քաղաքական կուսակցություններին, հասարակական գործիչներին, լրագրողներին և փորձագետներին. մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին, օրակարգում պահեք և քննարկման առարկա դարձնեք բացառապես Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումն ու քրեական պատասխանատվության ենթարկվելու համազգային պահանջը։ Գրում է Արթուր Ղազինյանը։ 
 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ