Նա մենակ է, վախեցած է, չի վստահում ոչ մեկին, շարունակում է ստել, շարունակում է դեմագոգիան և ապրում է լրիվ այլ աշխարհում

Ես միշտ մինչև վերջ հետևում եմ Ալիևի, Էրդողանի, Փաշինյանի հարցազրույցներին, ելույթներին, ասուլիսներին։ Թշնամու խոսքը պետք է լսել ու վերլուծել։ Այս անգամ, սակայն, չկարողացա։ Առաջին անգամ չկարողացա Նիկոլին մինչև վերջ լսել։ Տարբեր պատճառներով չկարողացա։ Նա միշտ է այդպես խոսում, նենգափոխում պատճառահետևանքային կապերը, ստում առանց կարմրելու, հիմարների փիլիսոփայություն հրամցնում, վիրավորում մտածող մարդկանց ինտելեկտը, բայց այս անգամ չկարողացա […]