06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Նա մենակ է, վախեցած է, չի վստահում ոչ մեկին, շարունակում է ստել, շարունակում է դեմագոգիան և ապրում է լրիվ այլ աշխարհում

Ես միշտ մինչև վերջ հետևում եմ Ալիևի, Էրդողանի, Փաշինյանի հարցազրույցներին, ելույթներին, ասուլիսներին։ Թշնամու խոսքը պետք է լսել ու վերլուծել։ Այս անգամ, սակայն, չկարողացա։ Առաջին անգամ չկարողացա Նիկոլին մինչև վերջ լսել։ Տարբեր պատճառներով չկարողացա։ Նա միշտ է այդպես խոսում, նենգափոխում պատճառահետևանքային կապերը, ստում առանց կարմրելու, հիմարների փիլիսոփայություն հրամցնում, վիրավորում մտածող մարդկանց ինտելեկտը, բայց այս անգամ չկարողացա լսել։

Ինչքան որ կարողացա, ստացա հետևյալ տպավորությունը՝ նա մենակ է, վախեցած է, չի վստահում ոչ մեկին, շարունակում է ստել, շարունակում է դեմագոգիան և ապրում է լրիվ այլ աշխարհում։

Ամենասարսափելին այն է, որ նա չի ընկալում իր արածների մասշտաբները, իր տված վնասի ամբողջ ողբերգականությունը և չի հասկանում, որ ծանր վիճակի մեջ է դրել ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքին ու նեղ շրջապատին։

Պաշտպանյալն անհուսալիորեն գնում է վատագույն տարբերակով։ Գրում է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ