05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ որևէ ընտրություն բացառվում է․ Գեղամ Մանուկյան

«Պահանջն է պատգամավորներին՝ վերացնելու ռազմական դրությունը, որովհետև այլևս մեր երկրում ռազմական դրություն պահելու իմաստը չկա»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով վաղ առավոտից ԱԺ-ի մուտքերի մոտ քաղաքացիների անհնազանդության ակցիաներին:

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ ռազմական դրությունը երկրում շարունակվում է մնալ ընդամենը մեկ պատճառով.

«Որպեսզի օրենքի շրջանակներում պատգամավորներին հնարավորություն չտրվի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»:

Լրագրողի հարցին, թե «Հայրենիքի փրկության շարժումը» որքանո՞վ է վստահ, որ նման ակցիաներն արդյունավետ կլինեն, և պատգամավորները կլսեն իրենց պահանջը, Գեղամ Մանուկյանը 2 տարբերակ նշեց.

«Հույսը երկուսն է, առաջինը, որ պատգամավորներն առնվազն տարրական մարդկային ինքնասիրություն ունեն և նման անդադար պահանջները տեսնելով՝ կարող են, ի վերջո, իրենց մեջ ուժ գտնել՝ դադարել լինել Նիկոլ Փաշինյանի ստրուկը և շարժվել իբրև օրենսդիր մարմնի անդամ: Երկրորդը՝ հանրային այս ճնշումը, ի վերջո, նրանց կստիպի մի կողմ դնել այդ խմբակային, ոհմակային, թիմային ինքնապաշտպանությունը և շարժվել ի շահ Հայաստանի Հանրապետության…»:

Գեղամ Մանուկյանը նաև ընդգծեց. «Բացառվում է իր վարչապետությամբ որևէ ընտրություն, նորմալ, կազմակերպված ընտրություն…»:

Հիշեցնենք, որ քաղաքացիները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի մուտքերի մոտ։ Նրանք սպասում էին պատգամավորներին, որոնք գալիս էին Ազգային ժողով՝ արտահերթ նիստին մասնակցելու համար։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ