29 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրդեհը մարելու ժամանակն է․ Առաջին նախագահը չի հրաժարվելու

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախօրեին հյուրընկալվել է Առաջին ալիքի «Օրակարգից դուրս» հաղորդաշարին, որի շրջանակում խոսել է նաեւ Արցախի հիմնահարցի կարգավորման մասին։ Նա նշել է, որ միջազգային հանրությունը հարմարվել էր սառեցված կոնֆլիկտի հետ և լուրջ ջանքեր չէր գործադրում: «Հիմա նոր հանգամանքներ կան, որոնք լավատեսություն են ներշնչում, որ առաջիկա ժամանակներում այդ հարցն անպայման լուծվելու […]

Ծառուկյանի շտաբի պետը դանակահարվել է իր կուսակցի կողմից. նոր մանրամասներ

«Դանակահարվել է Ծառուկյանի շտաբի պետը Ծառուկյանի մեկ այլ ծտաբի պետի կողմից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, գործող պատգամավոր Արագած Ախոյանն՝ անդրադառնալով այսօր գրանցված միջադեպին: Հիշեցնենք՝ Արագածոտնի մարզում դանակահարության դեպք է գրանցվել, որի մասնակից են դարձել «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը և նրա մերձավորը՝ Մանուկ Հովսեփյանը։ Ի սկզբանե լուրեր էին տարածվել, […]

Զարուհի Փոստանջյանը հիասթափված է`իրական ընդդիմություն չկա (տեսանյութ)

«Ես մտահոգ եմ. մենք այս շրջանում արդեն ունենք զոհ և տեսանք, թե ինչպես մահացավ Հաց բերողը: Սա ես գնահատում եմ որպես քաղաքական սպանություն և տեսնում եմ, թե ինչպիսի բռնություններ են տեղի ունենում քաղաքական գործընթացների մեջ ներգրավված անձանց հետ, և հետևաբար, մտահոգիչ է, քանի որ երբ արդեն ֆիզիկապես է բռնություն լինում, սա խոսում է ապագայում ավելի […]

Երբ մի քիչ մտածում ես. Տարոն Մարգարյանը` Միհրան Պողոսյանից

«Մենք խոստումներ չենք տալիս, ներկայանում ենք մեր կատարած աշխատանքով, մեր տեսլականով, մեր հստակ, իրատեսական ծրագրերով։ Հիմքերը ստեղծված են, մնում է, երբ ժամանակը գա, և մեր քաղաքացու համար տեսանելի դառնան դրանք»,-այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Տարոն Մարգարյանը: Նրա համոզմամբ՝  այս ընթացքում շատերն են խոստումներ տալիս, բայց […]

Կոպեկի արժեք չունեն

«Հայաստանում, քանի որ լղոզված է ընդդիմություն գաղափարը որպես այդպիսին, ցանկացած քաղաքական ուժ կամ միավորում կարող է ինքն իրեն կոչել ընդդիմություն և կոչ անել բոլոր ընդդիմադիրներին միավորվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն՝ անդրադառնալով Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի արած կոչին: Կոչում ասվում է, որ այս դաշինքը պատրաստակամ է միավորվել բոլոր այն քաղաքական […]

Կարիք չկա մրջյունից փիղ սարքել. Շարմազանով (տեսանյութ)

 ««Հանրապետականը» որևէ տեղ ներգրավված չէ, մենք բազում անգամներ ասել ենք, որ մենք խստագույնս օրենքով պատժելու ենք այն մարդկանց, ովքեր քարոզչության ժամանակում կշեղվեն օրենքից: 1200 ակտիվ թեկնածու կա այս պրոցեսում, նրանցից յուրաքանչյուրն ունի բարեկամ, ընկեր, համախոհ, կարիք չկա ցանկացած թեժացում, միջադեպ կապել ՀՀԿ-ի հետ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազամովն՝ անդրադառնալով քարոզարշավի […]

Ես սխալ ճանապարհ եմ ընտրել. Նիկոլ Փաշինյանը՝ Սեյրան Օհանյանին

«Սերժ Սարգսյանի նախագահության 9 տարիների 95 տոկոսը Սեյրան Օհանյանը եղել է Սերժ Սարգսյանի կողքին, եղել է նրա թիմի առանցքային անդամներից մեկը եւ անհասկանալի է, թե գաղափարական ինչ տարաձայնություն է նրանց բաժանում: Կողքից վերլուծելով, տպավորություն է, որ գործ ունենք երկու ընտանիքների կռվի հետ, ընդ որում` նեղ ընտանիքի: Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում քաղաքական պրոցեսները պետք է […]

ՀՀԿ-ի պատասխանն՝ Օսկանյանին

«Միայն Տավուշում «Հանրապետականն» ավելի շատ ձայն կհավաքի, քան որոշ քաղաքական ուժեր ամբողջ հանրապետության տարածքում»,-Henaran.am-ի զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ արձագանքելով Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի արած հայտարարությանը, թե ՀՀԿ-ը 5 տոկոսի շեմը չի հաղթահարի:  Օսկանյանի խոսքով՝  լավագույն դեպքում ՀՀԿ-ն կարող է ունենալ 30 տոկոս ձայն, ինչը հնարավորություն է տալիս […]

«Սա հստակ մեսիջ էր Ադրբեջանին» (տեսանյութ)

«Շատ կարևոր երկկողմ հայտարարություն արվեց Մոսկվայում, և շատ կարևորում եմ, որ երկու նախագահների այդ հայտարարության մեջ հատուկ ուղերձ կար Արցախի հիմնահարցի վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ ոչ միայն ուժի կիրառումն էր անթույլատրելի, այլև ուժի սպառնալիքի: Սա հստակ մեսիջ էր Ադրբեջանին»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե […]

Կանայք սիրում են վարչապետի ժպիտը …

«Այս իշխանության գործելաոճի արդյունքում ՝ 1,7 միլիարդից արտաքին պարտքը հասել է 6 միլիարդի: Տարվա վերջ դառնալու 6,2 միլիարդ: Բյուջեն սակայն նվազել է ու երկրում աղքատության տոկոսն է գնալով աճում»,-այսօր՝ մարտի 20-ին Աշտարակ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երկրորդ համարի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը: Մարտիրոսյանի խոսքով ՀՀԿ-ն խորամանկ քայլի է գնացել՝ Կարեն Կարապետյանի միջոցով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի