20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Եթե ակնկալիքները չիրականան, առաջին քննադատողներից մեկը ես կլինեմ»

«Բոլոր կառավարություններն իրենց ծրագրերում ցանկացել են և դրել են զարգացման հիմքերը, իրականացման ու տեմպերի հետ կապված խնդիրներ են եղել սակայն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ընդդիմադիրների քննադատություններին՝ ուղղված Կառավարությանը:

Բաղդասարյանը նշեց՝ եթե մեկ տարի հետո տեսնեն, որ այն արդյունքները, որ սպասում են Կառավարությունից, չկան, որ կանխատեսումները չեն արդարացել. «Առաջին քննադատողներից մեկը ես կլինեմ, բայց թույլ տվեց ասեմ, որ մենք ուռճացված բյուջե չենք դրել, մենք ընտրություններից առաջ չենք հայտարարել, որ թոշակներ, աշխատավարձեր են բարձանալու, մենք ազնիվ ենք եղել, իսկ շատ քչերն են նման բան անում»,-նկատեց նա:

Բաղդասարյանի խոսքով՝ Կառավարության տեմպերն ու զարգացումներն իրատեսական են, ինչը շատ կարևոր է: «Կառավարության նախորդ ղեկավարը հայտարարեց, որ հիմքերը լավն են եղել, բայց տեմպերից դժգոհ ենք, դա հենց հանդիսացավ հրաժարականի պատճառ»,-ասաց նա:

Հարցին, թե բացառում է, որ Կարեն Կարապետյանի դեպքում էլ նույնը լինի, Բաղդասարյանը պատասխանեց. «Ես չեմ շտապում գնահատականներ տալ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ