ՌԴ-ն դա կարող է թեթև տանել, իսկ մենք՝ ոչ
Այսօր կստորագրվի Հայաստանի հետ նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:
Նախագահականի կայք-էջի փոխանցմամբ, այսօր Բրյուսելում մեկնարկած ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ունեցած ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է:
Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց․ «Այս պահին մեզ համար ամենակարևորն այն է, որ այս համաձայնագիրը ստորագրվի։ Երեք տարի առաջ չստորագրցվեց ՀՀ-ԵՄ համաձայագիրը․ դրանով մենք մեզ համար խնդիր ստեղծեցինք այն ժամանակ։ Իհարկե, մտավախություն կար, որ պաշտոնական Մոսկվան կնախգարեր, որպեսզի այդ համաձայնագիրը չստորագրվեր։
Հավատացե՛ք՝ եթե հանկարծ ՀՀ-ն չստորագրրեր այդ համաձայնագիրը, դա մեզ համար ուղղակի խայտառակություն կլիներ», – նշեց քաղաքագետը։
Վերջինս ընդգծեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կընդլայնի Հայաստանի հնարավորթյունները՝ ԵՄ-ի, արևմուտքի հետ հարաբերույթունները կարգավորելու համար։
«Երեք տարի առաջ, չստորագրելով այդ պայմանագիրը, մենք մեզ համար խնդիրներ էինք ստեղծել՝ արևմուտքի հետ հարաբերությունների հետ կապված։ Դա, իհարկե, մեզ օգուտ չէր բերում։ Իսկ այս համաձայնագիրը մեզ օգուտներ կտա տարբեր ոլորտերում՝ մշակութային, կրթական, տնտեսական․․․ ՌԴ-ի հետ հարաբերությունները, իհարկե, կարևոր են մեզ համար․ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, բայց սխալ կլինի մեր արտաքին քաղաքականությունը սևեռել դեպի պաշտոնական Մոսկվա։ ՌԴ-ն այսօր գտնվում է տնտեսական, դիվանագիտական պատժամիջոցների տակ․ դրանք պաշտոնական Մոսկվան կարող է թեթև տանել, բայց եթե այդ ամենը նաև մեզ վրա տարածվի, այդ ամենը մեր երկրի համար, անկասկած, մեծ խնդիրներ կստեղծի։ Մենք արևմուտքի հետ պետք է կարգավորենք մեր հարաբերությունները։ Հիշենք՝ մենք սփյուռքում, արևմուտքում ունենք միլիոնավոր հայրենակիցներ։ Պետք է մտածել այս մասին․ պաշտոնական Մոսկվան սա պետք է ընկալի։ Եթե ՌԴ-ն քիչ թե շատ նորմալ է ընդունում Ղազզխստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի կապերը այլ երկրների հետ՝ թեկուզ արևելքի ու արևմուտքի հետ, նա պետք է նորմալ ընդունի նաև մեր կապերը՝ արևմտյան երկրների հետ», – նշեց Գագիկ Համբարյանը։