28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հա՞րթ է ամեն ինչ ԵԱՏՄ-ում, ո՛չ, հա՞րթ է ամեն ինչ ԵՄ-ում, ոչ. Աշոտյան

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին հարակից զեկուցով հանդես եկավ ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա նախ հիշեցրեց՝ «Ելքի այս նախաձեռնությունը եղել է 2,5-3 ամիս առաջ, երբ քաղաքական վիճակը այլ էր:

Աշոտյանը հստակցրեց, թե «Ելք»-ի գործընկերներն առաջարկում են այս նախագծով դուրս գալ վերազգային տնտեսական այս միությունից՝ երեք տեսակի փաստարկներ ներկայացնելով՝ տնտեսական, քաղաքական և ռազմատեխնիական: 

Ըստ Աշտոյանի՝ քաղաքական փաստարկներից բերվում է նև այն փաստը, որ ՀՀ-ն դառնալով ԵԱՏՄ անդամ՝ զրկվել է այլ քաղաքական միավորումների հետ անկաշկանդ շփումից: ՀՀԿ պատգամավորը համաձայնվեց՝ պետք չէ խորամանկել, ցանացած տնտեսական միավորում ունի քաղաքական բաղադրիչ, ինչպես ԵՄ-ն, որը թեև ստեղծվել է որպես բացառապես տնտեսական միություն, այսօր կամաց-կամաց վերածվում է քաղաքական միավորումների՝ նաև անվտանգության հարցը ներառելով:

«Քաղաքական տեսակետից ակնհայտ է, որ ԵԱՏՄ անդամակցությունը բխում է ՀՀ-ի անվտանգության երաշխիքներից: Ցանկացած անդամություն ցանկացած վերազգային կառույցին բերում է պարտավորություններ, կարող եք կոչել ինքնիշխանության սահմանափակում, փոխանակում կամ ինչ ուզում եք, ԵՄ անդամ երկրները շատ ավելի մեծ սուվերեն իրավունքներ են պատվիրակել Բրյուսելին, քան ԵԱՏՄ-ում, և նորմալ է, որ որևէ պետություն անդամակցելով որևէ վերազգային կառույցի՝ ստանձնում է որոշ պարտավորություններ»,-հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է հիմնական զեկուցող, «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկումներին, թե ՀՀ-ի ՀՆԱ-ն նվազել է ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, ապա Աշոտյանն ասաց. «Համաձայն եմ՝ դոլարային համարժեքով Հայաստանի ՀՆԱ-ն ընկել է, բայց էլ ավելի շատ է ընկել ՀՆԱ-ն այն երկրների, որոնք ստորագրել են Եվրոպական ասոցացման համաձայնագիևը, այդ թվում Ուկրաինայի, Վրաստանի,և  սա դոլարի փոխարժեքի խնդիր է, ոչ թե տնտեսության անկման:

Արտահանման և ներմուծման թվերի հետ կապված՝ կթողնեմ տնտեագետներին, բացյ ընդգծեմ՝ ցանկացած ասոսցացման գործընթաց պահանջում է ինստիտուցիոնալ կայացում. ԵՄ-ն առ այսօր կայացնում է իր ինստիտուտները, եթե ԵՄ-ն, որ ունի 60 տարվա պատմություն, դեռ կայացնում է ինստիտուտները, ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն այս մի քանի տարվա մեջ պիտի հաղթահարի այդ դժվարությունները: Հա՞րթ է ամեն ինչ ԵԱՏՄ-ում, ո՛չ, հա՞րթ է ամեն ինչ ԵՄ-ում, ոչ»: Նա հավելեց, որ  ռազմական բաղադրիչի հիմնավորումները, որ ՀՀ-ն անվտանգության առումով չի շահել ԵԱՏՄ-ին անդամակցելով, ևս միակողմանի են ներկայացված: ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց՝ իրենք մի քանի անգամ հայտնել են իրենց մտահոգությունները Ադրբեջանին ՌԴ-ից մատակարարվող զենքի վերաբերյալ:

Մարուքյանը նաև խոսել էր նրանից, որ այս օրերին հարյուրավոր ՀՀ քաղաքացիների դեպորտ են անում Ռուսաստանի դաշնությունից: «Դեպորտացիան կա բոլոր ցիվիլ պետությունների միջև, եվրոպական երկրներից էլ հարյուրավոր քաղաքացիներ նույն ճակատագրին են արժանանալու»,-ասաց նա ու հավելեց, որ 60 հազար ուկրաինացի, 20 հազար վրացի արդեն խախտել են վիզայի պայմաններն ու դեպորտի տակ են:

Ինչ վերաբերում է Մարուքյանի տեսակետին, թե իշխանությունների խոստացված «և-և»-ը չի կայացել, Աշոտյանն ընգդծեց՝ կայացել է:

Միաժամանակ Աշոտյանը շեշտեց, որ այս հարցը բարձրացնելով «Ելք»-ը ներկայանում է որպես արևմտամետ ուժ: «Ես շատ բարձր եմ գնահատում մեր գործընկերների ազնիվ մղումը՝ դիրքավորվելով այս դաշտում որպես այդպիսին»,-եզրափակեց նա:

Նիստը վարող, «Ելք» խմբկցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Արդյոք պարոն Աշոտյանի վերջին դիրքորոշումը նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն պրողազախական դիրքորոշում ունի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ