22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ պլաններում չկա Վարդան Օսկանյանի ծրագրերին համախմբվելը. Շարմազանով /վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ականներն այսօր  մասնակցելու՞ են ՀՀԿ-ականները «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարին.: «Իմ պլաններում չկա Վարդան Օսկանյանի ծրագրերին համախմբվելը եւ մասնակցելը, իսկ բոլոր քաղաքական կուսակցություններին արդար մրցապայքարում հաջողություն եմ մաղթում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:  

Հասնել վերջնական կոնսենսուսի /վիդեո/

«Ընդդիմադիր դաշտից բավականին հետաքրքիր առաջարկներ կան ԸՕ շուրջ կոնսենսուսի հասնելու համար։ Կարծիքներ կհնչեն նաև ՀԿ-ների կողմից։ Կարծում եմ՝ «+4+4+4» ձևաչափով աշխատանքները  կարելի է շարունակել ու հասնել վերջնական կոնսենսուսի», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը։ Վերջինս շեշտեց՝ քաղաքական ուժերի մեջ կոնսոլիդացիա այսօր էլ գոյություն ունի։ Ըստ Մելիքյանի՝ դա ակնհայտ է դարձել քվեարկության ժամանակ։ Բացի […]

Պարենային ճգնաժամ կունենանք

‹‹Պետությունը պետք է անի բոլոր հնարավոր քայլերը կարկուտից տուժած գյուղացուն աջակցելու համար։ Սահմանամերձ գյուղերում էլ է կարկուտ  տեղացել, բայց գյուղը սահմանամերձ  էլ որ չլինի, պետք է ասել՝  է՛լի մեր գյուղացին հիմա ծանր վիճակում է հայտնվել։  Բոլորս ենք բարձրաձանում այդ մասին։ Գյուղացին վարկային ծանր բեռի տակ է։ Կլիմայական աղետների ժամանակ է՛լ ավելի խոցելի վիճակում է հայտնվում […]

Մարդ որ քաղաքական որբ է դառնում, ժամանակի ընթացում վերածվում է քաղաքական բճության

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն  ԱԺ-ում իր  ելույթի ընթցքում նշեց՝ Հարկային օրենսգիրքը քննարկվում է ոչ ավել ոչ պակաս յոթ տարի, մի հինգ-վեց անգամ էլ հայեցակարգեր են ներկայացվել, քսանհինգ քննարկում էլ դեռ լինելու է. «Ուշադիր կլինեմ, եւ դուք կտեսնեք քննարկում, այնպես չէ, որ այստեղ հեռուստացույցով ցույց են տալիս, մարդիկ, որ ընդհանրապես քննարկումներին չեն […]

Բոլորիս համար էլ պարզ է՝ ինչու է բերվել այս նախագիծը. ընդամենը հարկերը քամելու համար. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հերթական նիստը: Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում   ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Կածում եմ՝ կառավարությունը շրջահայացություն կունենա այս նախագիծն այս տեսքով չընդունելու, որովհետև այս կերպ ընդունելուց հետո մենք մի գրանիտե տապանաքար պետք է դնենք Հայաստանի տնտեսության վրա և գրենք՝ «վախճանվեց անփառունակ մահով»»: Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ հասկանալի […]

Կոռուպցիան ախտ է և լրջագույն մարտահրավեր է մեզ համար. Շարմազանով

Մեր երկրում ոռուպցիայի դեմ պայքարը երեկ չէ, որ սկսվել է և այսօր կամ վաղը չէ, որ պետք է ավարտվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հանձնարարականի արդյունքներին: «Կոռուպցիան ախտ է և լրջագույն մարտահրավեր է մեզ համար և դրա մասին մեկ […]

Շնչին են նստած

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը կարծում է՝  ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի դեպքը ընկալելի կլինի, եթե քննությունը թափանցիկ ընթանա: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում: «Ունենք գործընթաց, Արցախի նախագահն է արձագանքել, ոստիկանությունն է արձագանքել: Արցախում կա նոր օմբուդսմեն, և նա նոր մոտեցումներ է ցուցաբերում: Ցավում եմ դեպքի համար, բայց եթե իսկապես մեղավորները պատժվեն, կհամարենք, […]

Մենք պիտի գնանք արդյունավետացման ճանապարհով. Ռուզան Մուրադյան /վիդեո/

«Ես կողմնակից եմ այն մոտեցմանը, որ լինեն ոչ թե կրճատումներ, այլ օպտիմալացում։ Իսկ օպտիմալացումը արդյունավետացումն է, այսինքն՝ հնարաորինս վերանայել ռեսուրսները՝ մարդկային, նյութական, և փորձել էլ ավելի արդյունավետ համախմբել ու համակարգել», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Ռուզան Մուրադյանը՝ անդրադառնալով այն  պնդումներին՝ թե աշխատատեղերի կրճատումը կարող է ստեղծել սոցիալական խնդիրներ: Ըստ Ռուզան Մուրադյանի՝ այս խնդիրը պետք […]

Այո՛, Կարթագենը պետք է ծնկի գա. Շարմազանով

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ  ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտնի հարցազրույցին, որտեղ վերջինս  նշել էր՝ Հայաստանը քոսոտ երկիր է: «Ժողովու՛րդ ջան, 80 տարեկան մարդն ի՞նչ գործ ունի Հայաստանի նման մարտահրավերներ ունեցող երկրի ԳԱԱ-ի նախագահի պաշտոնում, եթե նույնսիկ համարենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը մեծ գիտնական է, հանճարեղ կազմակերպիչ, անբասիր ղեկավար, 80 տարեկան մարդուն […]

Մի քանի փոխնախարար և չաշխատող մեքենաներ կրճատելով` հարց չի լուծվում. Միքայել Մելքումյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում նշեց՝ իր  կարծիքով՝ բյուջեի կատարողական հաշվետվությունը չպետք է ներկայացնի Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, քանի որ Ջանջուղազյանը հասկանալի պատճառներով  որակական գնահատականներ չի տալիս: «Բյուջեի ցուցանիշներն ամենատխուր ցուցանիշներն են, քանի որ 2009 թվականից հետո այնպիսի բան չի եղել, որ 26 տոկոս կրճատվի ներկրումը, 4 տոկոսով կրճատվի արտահանումը, 500 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի