11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաստաբանների պալատի նախագահը մտահոգ է /տեսանյութ/

Ինչպես հայտնել ենք, ՀՀ կառավարությունը Ազգային Ժողով է ներկայացրել «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների և օրենքներում լրացումներ անելու նախագծերի փաթեթ։

Այս թեմայի  շուրջ այսօր ՀՀ փաստաբանների    պալատն ասուլիս   էր հրավիրել:

Ըստ  փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝  այս առաջարկները նրա համար են, որ օրինագծից դուրս բերվեն վնասակար կետերը, սակայն  ՓՊ-ն դեռեւս մտահոգություններ ունի:

«Մեր մտահոգությունը կայանում է նրանում, որ այս օրինագծով պետական մարմիններին տրվելու է լիազորություն՝ ներխուժելու ընտանիք։ Եթե մենք պետական մարմիններին տալիս ենք այդ հնարավորությունը, ապա կա նաև ռիսկ մարդու իրավունքները խախտելու:

Ծնողի դաստիարակչական այն գործառույթը, որը սահմանափակում է երեխայի իրավունքները և ազատությունները ելնելով երեխայի շահից, չի կարող համարվել բռնություն և առաջացնել որևէ պատասխանատվություն, բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքի», –   նշեց Արա Զոհրաբյանը։

Վերջինս նշեց՝ լինում են դեպքեր, երբ, օրինակ,  14 տարեկան երեխան փորձում է կռվի մեջ մտնել հասակակիցների հետ, և  ծնողը երեխային հետ բերելու համար, եթե երեխան չի ենթարկվում, առնվազն պետք է ֆիզիկական ուժ կիրառի։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ սա չի կարող համարվել բռնություն, քանի որ ծնողը փորձել է երեխային ավելի մեծ վտանգից մեկուսացնել։ Այս փոփոխությամբ մենք փորձելու ենք պաշտպանվել նման իրավիճակներից, որոնք մենք չենք կարող կարգավորել օրենքով»,- նշեց Արա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ